67-օրյա սահմանափակումից հետո Մաղալաշվիլիի կամրջի երթեւեկությունը վերականգնվել է
67-օրյա սահմանափակումից հետո Մառնեուլի քաղաքի Դուրմիշխան Մաղալաշվիլիի  անվան կամրջի վրա վերականգնվել է ավտոմոբիլային երթեւեկությունը։ Այսօր՝ փետրվարի 5-ին, կամրջի վրա ավտոմոբիլային երթեւեկությունը վերականգնվել է։

Նոյեմբերի 30-ից Մաղալաշվիլիի  կամրջի վրա սահմանափակվել է տեղաշարժը, ինչը քաղաքում խցանումներ է առաջացրել։ Մառնեուլիի քաղաքապետարանում սկզբում հայտարարեցին, որ կամրջի երթեւեկությունը կվերականգնվի դեկտեմբերի 20-ին, իսկ հետո մեզ խոստացան, որ մինչեւ Նոր տարի կամրջի երթեւեկությունը կվերականգնվի։ Հունվարի 8-ին «Ռադիո Մառնեուլի»  հետ զրույցում Դուրմիշխան Մաղալաշվիլիի  անունը կրող կամուրջը վերականգնելու ցանկություն ունեցող «Իռլանի» ՍՊԸ-ի տնօրեն Թեմուր Տաբուկաշվիլին ասել է, որ կամրջի վերականգնման աշխատանքները կավարտվեն հունվարի վերջին։ Հունվարի 29-ին Մառնեուլիի քաղաքապետարանից Ռադիո «Մառնեուլին» հայտնել են, որ կամրջի վերականգնման աշխատանքները դադարեցվել են եղանակային վատ պայմանների պատճառով, իսկ փետրվարի 2-ին հայտարարել են, որ երկուշաբթի՝ փետրվարի 5-ից կամրջի երթեւեկությունը կվերականգնվի։

Հարկ է նշել, որ Մառնեուլիի քաղաքապետարանը ժամանակավոր երկաթուղային անցում է կազմակերպել կամրջի տակ՝ կամրջի փակման պատճառով առաջացած խցանումները մեղմելու նպատակով։

Մառնեուլի քաղաքում «Իռլանի» ՍՊԸ-ն 1 878 333 լարիով իրականացնում է Դուրմիշխան Մաղալաշվիլիի  անվան կամրջի վերականգնման աշխատանքները։ Մառնեուլիի քաղաքապետարանը 2023 թվականի մայիսի 5-ին պայմանագիր է կնքել ընկերության հետ, ըստ որի՝ աշխատանքների ավարտի վերջնաժամկետ է սահմանվել 150 օրացուցային օր՝ մոտավորապես 5 ամիս։ Հոկտեմբերի 12-ին քաղաքապետարանի և «Իռլան» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրում փոփոխություններ են կատարվել, որոնց համաձայն ընկերությանը վերջնաժամկետ է տրվել դեկտեմբերի 25-ին ավարտելու աշխատանքները։



"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա   Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google