Քանի առաջին դասարանցի կկարողանան ընդունել Մառնեուլիի դպրոցները.

Այսօր՝ մարտի 6-ին, մեկնարկել է առաջին դասարանցիների գրանցումը։

Մառնեուլիի կրթական ռեսուրս կենտրոնից հայտնում են, որ 2024-2025 ուսումնական տարվա համար Մառնեուլիի 74 հանրակրթական դպրոցները կկարողանան ընդունել առավելագույնը 2200 աշակերտ։ Իրենց պարզաբանմամբ՝ ամեն տարի դպրոցներում գրանցվում է մոտ 2000 առաջին դասարանցի։

Կրթության նախարարության տեղեկատվության համաձայն՝ առաջին դասարանում կարող են գրանցվել այն երեխաները, ովքեր մինչև դեկտեմբերի 1-ը կդառնան 6 տարեկան։

Գրանցման առաջին փուլում՝ 2024 թվականի մարտի 6-ից մինչև մարտի 20-ը, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները կգրանցվեն դպրոցներում։

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտ կարող է համարվել երեխա, ով ունի՝ ա) ֆիզիկական հաշմանդամություն. բ) մտավոր զարգացման խախտում. գ) սովորելու կարողության խախտում. դ) զգայական զարգացման (լսողության և (կամ) տեսողության) խախտում. ե) խոսքի զարգացման խանգարում. զ) վարքային և հուզական խանգարում. է) երկարատև հոսպիտալացման անհրաժեշտությունը, ը) սոցիալական գործոններով պայմանավորված ուսուցման դժվարություններ, ինչի պատճառով նա չի կարողանում հաղթահարել ազգային ուսումնական պլանի պահանջները. թ) Աուտիզմի սպեկտր։

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները հնարավորություն կունենան գրանցվել հաջորդ փուլերում։

Առաջին դասարանցիների գրանցումը ներառում է չորս փուլ։

Փաստաթղթեր առաջին դասարանում ընդունվելու համար ՝

• Աշակերտի  օրինական ներկայացուցչի հայտարարություն, որը պետք է պարունակի տեղեկություններ օրինական ներկայացուցչի բնակության վայրի և հեռախոսահամարի մասին և պետք է համապատասխանի Վրաստանի ընդհանուր վարչական օրենսգրքի 78-րդ հոդվածով սահմանված այլ պահանջներին, օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի օրիգինալը և պատճենը: Վրաստանում բնակությունը հաստատող փաստաթղթի (եթե այդպիսիք կան): Փաստաթղթերը օտար լեզվով ներկայացնելու դեպքում դրանք պետք է ուղեկցվեն վրացերեն թարգմանությամբ՝ Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով):
• Աշակերտի  ծննդյան վկայականի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը և Վրաստանում բնակությունը հաստատող փաստաթղթի պատճենը (եթե այդպիսիք կան):Փաստաթղթերը օտար լեզվով ներկայացնելու դեպքում դրանք պետք է կցվեն վրացերեն թարգմանությամբ` համաձայն ս.թ. Վրաստանի օրենսդրությունը։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები