«Կանանց իրավունքները մնում են կարևոր մարտահրավերներից մեկը» - Մառնեուլիի մշակույթի կենտրոն

Մառնեուլիի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնը շնորհավորական ուղերձ է հրապարակել Կանանց միջազգային օրվա առթիվ։

Հրապարակված նյութում կարևոր շեշտադրում է արվում կանանց իրավունքների և մարտահրավերների վրա։

«Այսօր՝ 2024 թվականի մարտի 8-ին, կանանց իրավունքները մնում են ամենակարեւոր մարտահրավերներից մեկը։ Կանայք և աղջիկները տառապում են բռնության այնպիսի ձևերից, ինչպիսիք են ընտանեկան բռնությունը, սեռական բռնությունը, ֆեմիցիդը, հարկադիր ամուսնությունը, հարկադիր աբորտը: Կանանց միջազգային օրը հիշեցում է բոլորիս՝ գիտակցելու կանանց ներուժը և ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ բոլոր կանայք և աղջիկներն իրենց ապահով և հզոր կզգան:
Սիրելի կանայք, շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ, մաղթում ուժ՝ հաղթահարելու խոչընդոտները
»,- գրում է Մառնեուլիի մշակութային կենտրոնը։

Կանանց համերաշխության միջազգային օրը նշելու գաղափարը ծնվել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում է աշխարհի շատ երկրներում։ Մարտի 8-ը ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է որպես Կանանց միջազգային օր 1975 թվականին։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები