Սեպտեմբերի 6-ից 9-ը Վրաստանում սպասվում է կարճատև անձրև և կայծակ
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ սեպտեմբերի 6-ից 9-ը Վրաստանում սպասվում է կարճատև անձրեւ և կայծակ,
Վրաստանի արևելյան շրջաններում տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։

Նրանց տեղեկություններով՝ հարթավայրերում օդի ջերմաստիճանը սպասվում է +25, +30 աստիճանի սահմաններում։

«Թբիլիսիում սեպտեմբերի 6-ից հնարավոր է կարճատև անձրեւ՝ կայծակով։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +28, +30 աստիճան։

Առափնյա շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Փոթի) սեպտեմբերի 7-8-ը սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը +27, +29 աստիճան է։

Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո) սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը +25, +27 աստիճան է։

Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո)՝ ընդհատվող կարճատեւ անձրեւ՝ կայծակով։ Օդի ջերմաստիճանը ցերեկը +19, +21 աստիճան է։

Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջիանի, Սիղնաղի, Լագոդեխի, Կվարելի, Ախմետա, Դեդոփլիսծկարո) կարճատև անձրև և կայծակ, հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը +28, +30 աստիճան է։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցխա, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) կարճատև անձրև՝ կայծակով։ Օդի ջերմաստիճանը ցերեկը +25, +27 աստիճան է։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) կդիտվի կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը +18, +20 աստիճան է»,- նշված է տարածված տեղեկատվության մեջ։
"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան Աղբյուր ՝  ინტერპრესნიუსი
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები