2022 թվականի առաջին ինը ամիսներին Քվեմո Քարթլիում դժբախտ պատահարի հետևանքով զոհվել է 27 մարդ
2022 թվականի առաջին 9 ամիսների տվյալներով՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի համաձայն ՝ ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել 4060 ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ։

Ներքին գործերի նախարարության հրապարակած վիճակագրական տվյալները վերաբերում են 2022 թվականի առաջին երեք եռամսյակներին։ Ըստ վիճակագրության՝ նախորդ տարվա ինն ամիսներին ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 326, տուժել՝ 5704 մարդ։

Քվեմո Քարթլիում 287 ճանապարհատրանսպորտային պատահարների փաստով քրեական հետաքննություն է սկսվել։ Նախորդ տարվա 9 ամիսների ընթացքում Քվեմո Քարթլիում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 27, վիրավորվել՝ 428 մարդ։

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google