2022 թվականի առաջին 9 ամիսների տվյալներով՝ Վրաստանի քրեական
օրենսգրքի 276-րդ հոդվածի համաձայն
՝ ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել 4060 ճանապարհատրանսպորտային
պատահարների վերաբերյալ։
Ներքին գործերի նախարարության հրապարակած վիճակագրական տվյալները
վերաբերում են 2022 թվականի առաջին երեք եռամսյակներին։ Ըստ
վիճակագրության՝ նախորդ տարվա ինն ամիսներին ճանապարհատրանսպորտային
պատահարների հետևանքով զոհվել է 326, տուժել՝ 5704 մարդ։
Քվեմո Քարթլիում 287 ճանապարհատրանսպորտային պատահարների փաստով
քրեական հետաքննություն
է սկսվել։ Նախորդ տարվա 9 ամիսների ընթացքում
Քվեմո Քարթլիում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել
է 27, վիրավորվել՝ 428 մարդ։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան