Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է 125 հազար լարիով դրոշ բարձրացնել Շուլավերիում
Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը ծրագրում է Շուլավերի գյուղում բարձրացնել Վրաստանի դրոշը։ Մառնեուլիի քաղաքապետարանը դրոշը բարձրացնելու համար 125 հազար լարիի մրցույթ է հայտարարել։

Ռադիո Մառնեուլի-ին Մառնեուլիի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ հատուկ հանձնաժողովն ուսումնասիրել է դրոշի տեղադրման վայրը և որոշել, որ դրոշի բարձրացման վայրը տեսանելի վայրերից մեկն է։ Դրոշը կբարձրացվի Շուլավերի գյուղի նորակառույց եկեղեցու մոտ, և այն տեսանելի կլինի ինչպես Հայաստանից, այնպես էլ Ադրբեջանից եկող երթևեկությանը։

Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ դրոշակաձողի բարձրությունը կլինի 50 մետր։

Մառնեուլիի քաղաքապետարանը Շուլավերի գյուղում դրոշը բարձրացնելու մրցույթ է հայտարարել մարտի 29-ին։ Մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են մրցութային առաջարկներ ներկայացնել ապրիլի 14-ից 19-ն ընկած ժամանակահատվածում։


"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝  Մարգարիտա Միսկարյան



Լուսանկարը ՝  Մառնեուլիի և Հուջաբի թեմի ֆեյսբուքյան էջից
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google