Մառնեուլիում Գամսախուրդիայի փողոցում սկսվել են խմելու ջրի խողովակների վերանորոգման աշխատանքները
Գամսախուրդիայի փողոցում, որտեղ ամիսներ շարունակ խմելու ջրի խողովակներից արտահոսք կար, իրականացվում են վերականգնողական աշխատանքներ։ Տեղացիների խոսքով՝ խնդիրը հատկապես վերջին օրերին էր սրվել, և
փողոցը պարբերաբար ջրածածկ էր լինում։

«Ռադիո Մառնեուլին» նշված խնդրի առնչությամբ անցյալ ուրբաթ դիմել էր «Վրաստանի միավորված ջրամատակարարման ընկերությանը»։ Ընկերությունն արձագանքել է այսօր՝ երեքշաբթի, և տեղում սկսել է համապատասխան աշխատանքները։

Print E-mail
FaceBook Twitter Google