Մառնեուլիի 74 դպրոցներից միայն յոթում կա բուժքույր

Մառնեուլիի մունիցիպալիտետի դպրոցներից մեկում, որի անունը միտումնավոր չենք նշում, անցած շաբաթ ավագ դպրոցի մի աշակերտ հաշմանդամ է դարձել, իսկ ուսուցիչները շտապօգնություն են կանչել։

Ուսուցչուհին ասում է, որ դպրոցը բուժքույր չունի, ինչի պատճառով իրենք ստիպված են եղել առաջին բուժօգնություն ցուցաբերել աշակերտին։

«Զանգից հետո մեզ զանգահարեցին, ասացին, որ տեղում շտապօգնության ազատ մեքենա չկա, եթե դուք ինքներդ կարող եք հիվանդին տեղափոխեք հիվանդանոց։ Ուսուցիչը երեխային առաջին բուժօգնություն է ցուցաբերել տեղում, ապա տարել կլինիկա»,- ասել է ուսուցչուհին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մառնեուլիի քաղաքապետարանին սպասարկում են ընդամենը 5 շտապօգնության մեքենա, «Ռադիո Մառնեուլին» հետաքրքրվել է, թե քանի դպրոցում կա բուժքույր, որը կկարողանա առաջին օգնություն ցուցաբերել նմանատիպ իրավիճակում հայտնված աշակերտին կամ ուսուցչին։
Ըստ Մառնեուլիի քաղաքապետարանի ռեսուրս կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Ալի Գախրամանովի, 74 հանրակրթական դպրոցներից բուժքույրերը միայն յոթ դպրոցներում են։ Ուսումնական հաստատություններում խնդրի լուծումը ակնկալվում է սեպտեմբերին, նրա խոսքով, առաջին հերթին կվերանորոգվի բժշկի սենյակը։

«Այս փուլում բժիշկներ ունենք՝ Քեսալո, Ախմամեդլո, Սադախլոյի թիվ 1, Մառնեուլիի թիվ 1, Մառնեուլիի թիվ 6, Մառնեուլիի թիվ 5 և Ջանդարի հանրային դպրոցներում։ Տեղեկացրել ենք նախարարության այն դպրոցների մասին, որտեղ բժիշկ չկա, և հետո իրենց որոշմամբ կընտրվեն։ Դպրոցներում բուժքույրերի և բժիշկների սենյակների վերանորոգումը կարող է արդեն սկսվել և պատրաստ լինել մինչև սեպտեմբեր, որից հետո թափուր աշխատատեղ կհայտարարվի դպրոցի կողմից»,- մեզ հետ զրույցում ասել է Գախրամանովը։

2021 թվականին կրթության նախարար Միխեիլ Չխինկելին ասաց, որ պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել աշակերտների առողջությանը։ Նրա խոսքով, Վրաստանում 648 դպրոց ապահովված է բժշկական կաբինետներով, և մինչև 2022 թվականի վերջը Վրաստանի բոլոր դպրոցներում պետք է ապահովվի բժշկական տարածք։

Դպրոցներում բուժանձնակազմի կատարողականի չափորոշիչ սահմանելու մասին հրաման է ստորագրվել մարտի 22-ին։ Ստանդարտը սահմանում է որակավորման պահանջներ և՛ բժշկի, և՛ բուժքրոջ համար: Բժիշկը պետք է ունենա բարձրագույն բժշկական կրթություն և բժշկական գործունեությունը հավաստող պետական վկայական հետևյալ մասնագիտություններից որևէ մեկում՝ «Մանկաբուժություն, ընտանեկան բժշկություն», իսկ բուժքույրը պետք է ունենա համապատասխան մասնագիտական բարձրագույն կրթություն և կատարի բժշկի օժանդակ գործունեությամբ սահմանված կարգով իրավասությունը։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print