Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքապետարանը նոր ավտոբուսներ գնելու նպատակով հայտարարել է 2,044,160 լարի արժողությամբ մրցույթ (տենդեր):
Նոյեմբերի 13-ին Մառնեուլիում՝ Գիորգաձեի փողոցում գտնվող Քաղաքացիական ներգրավվածության կենտրոնի գրասենյակում, հնարավոր կլինի ստանալ անվճար իրավաբանական խորհրդատվություն:
Մառնեուլիի մսուր-մանկապարտեզների միավորումը ծրագրում է թավաներ ձեռք բերել։
Մառնեուլի քաղաքում շրջանցիկ ճանապարհի կառուցման շրջանակներում Ալգեթի գետի վրա կառուցվում է նոր ավտոմոբիլային կամուրջ:
Մառնեուլիի մունիցիպալիտետի մանկապարտեզների միավորումը 6 մանկապարտեզներում խմելու ջրի լաբորատոր միկրոբիոլոգիական փորձաքննության համար պարզեցված գնում է իրականացրել:
Մառնեուլի մունիցիպալիտետի 30 դպրոց ջեռուցվում է փայտի
վառարանով։
Ինչպես «Ռադիո Մառնեուլին» հայտնել է տեղական ռեսուրսկենտրոնի
ներկայացուցիչ Իրմա Դավաձեն, կրթական հաստատությունները, որոնք ունեն
փայտի վառարաններ, վառելիքային նյութով (բրիկետներով) արդեն
ամբողջությամբ ապահովված են։
«Մառնեուլի հանրային դպրոցներն արդեն ապահովված են
բրիկետներով։ Այդպիսի դպրոցները, որոնք ջեռուցվում են վառելիքային
նյութով, մունիցիպալիտետի մասշտաբով ընդհանուր 30-ն են։ Ինչ
վերաբերում է մնացած դպրոցներին, որտեղ կենտրոնացված ջեռուցում է,
բոլոր դպրոցներում այն միացված է։ Միակ դպրոցը, որն ուներ խնդիր,
Շուլավերի №2 դպրոցն էր, սակայն հարցն ուսումնասիրված է, և ընթանում է
վերանորոգման գործընթացը», — ասել է Իրմա Դավաձեն։
Մունիցիպալիտետի մասշտաբով գործում է ընդհանուր 74 հանրային
դպրոց։
Նշենք, որ անցյալ տարի ևս ճիշտ նույն քանակությամբ դպրոցներ էին
ջեռուցվում այս մեթոդով։
Մառնեուլի մունիցիպալիտետի քաղաքապետարանը սկսել է նախապատրաստվել Նոր՝ 2027 թվականի դիմավորմանը և գլխավոր տոնածառի