Մայիսի 1-ից Մառնեուլի-Թբիլիսի-Սադգուրիս մոեդանի ավտոբուսի
ուղեվարձը բարձրացել է։
"Մգզավրի" ավտոկայանի համակարգողը «Ռադիո Մարնեուլի»-ին ասել է,
որ ուղեվարձի բարձրացումը պայմանավորված է վառելիքի գների
բարձրացմամբ։
«Մենք ստիպված էինք բարձրացնել գինը վառելիքի սակագնի պատճառով։
Դիզելային վառելիքն արդեն այնքան թանկ է, որ վարորդներին ոչինչ չի
մնում ։ Քանի դեռ վառելիքի գինը այդքան բարձր է, կարծում եմ՝ մենք
ոչինչ չենք փոխի»։ -
մեզ ասաց համակարգողը։

Մարնեուլիից Թբիլիսի են երթևեկում երկու միկրոավտոբուսային գծեր՝
Մառնեուլի-Սադգուրիս մոեդանի և Մառնեուլի-Սամգորի: Այս փուլում
Մառնեուլի-Սադգուրիս մոեդանի երթուղու ուղեվարձը բարձրացել է 1
լարիով և դարձել 4 լարի: Մառնեուլի-Սամգորի երթուղու ուղեվարձը մնում
է 3 լարի։
Մառնեուլի-Սամգորի երթուղու վարորդները «Ռադիո Մարնեուլի»-ին ասել են,
որ այս փուլում մտադիր չեն բարձրացնել ուղեվարձը: Ինչպես մեր
զրույցի ժամանակ նշեց Մառնեուլի-Սադգուրիս մեոդանի երթուղու
վարորդը, ի տարբերություն Սամգորի երթուղու, նրանց երթուղին
ստիպված է անցնել ավելի երկար ճանապարհ, ինչը ուղեվարձի բարձրացման
պատճառներից մեկն է։
Մառնեուլի-Սադգուրիս մոեդանի երթուղին մեկ երթուղով պետք է
անցնի 42 կիլոմետր, իսկ Մառնեուլի-Սամգորի երթուղին՝ 36 կիլոմետր։
BPN-ի կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն՝ որոշ
բենզալցակայաններում վառելիքի գինը արդեն հասել է 4 լարիի:
Հրատարակությունը գրում է, որ մայիսի 1-ից Վրաստանում վառելիքի գինը
բարձրացել է 6-ից մինչև 20 տետրի: Նրանց խոսքով՝ միջազգային
բորսաներում այդ միտումը արտացոլվել է վրացական շուկայում մոտավորապես
մարտի 9-ից, և ապրանքանիշային բենզալցակայաններում վառելիքի գինը
բարձրացել է մի քանի փուլով՝ մարտի 9-ից մինչև այսօր՝ 27-ից մինչև 84
տետրի: