Քաղաքապետարանը երրորդ անգամ է փորձում վերականգնել Ջավախիշվիլի փողոցում գտնվող գործող ոռոգման ջրանցքը

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը երրորդ անգամ է հայտարարել մրցույթ՝ Մառնեուլի քաղաքի Ջավախիշվիլի

փողոցում գտնվող գործող ոռոգման ջրանցքի վերականգնման աշխատանքների ձեռքբերման համար: Վերջին երկու մրցույթներին ոչ մի ընկերություն չի մասնակցել, այդ իսկ պատճառով այն անհաջող է ճանաչվել։

Մառնեուլիի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթի համաձայն՝ նախատեսվում է կառուցել ընդհանուր առմամբ 909 մետր երկաթբետոնե ոռոգման ջրանցք, որից 761 մետրը՝ մոնոլիտ
երկաթբետոնե, իսկ 148 մետրը՝ երկաթբետոնե ոռոգման ջրանցքներ։

«Մառնեուլի քաղաքի Ջավախիշվիլի փողոցում պետք է կառուցվի ոռոգման ջրանցք։ Գործող գետնի ջրատարը, որն անցնում է անմարդաբնակ տարածքներով, ինչպես նաև բնակչության հողամասերով և բակերով, վնասված է և մաքրման կարիք ունի, ինչի պատճառով ոռոգման ջուրը չի կարողանում հոսել իր նշանակման վայր, և բնակչության շրջակա տնամերձ հողամասերը ջրհեղեղի են ենթարկվում։ Վնասված է նաև գլխամասային կառույցը։ Դրա հիման վրա անհրաժեշտ է կառուցել նոր ոռոգման ջրանցք»։ - նշված է ոռոգման ջրանցքի կառուցման նախագծում։

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը նախատեսում է 225,140 լարիով վերականգնել Ջավախիշվիլի փողոցում գտնվող ոռոգման ջրանցքը։ Հետաքրքրված կողմերը կկարողանան մասնակցել մրցույթին մայիսի 16-19-ը։ Հաղթող ընկերությունը պարտավոր կլինի աշխատանքները կատարել պայմանագրի ստորագրման օրվանից 120 օրվա ընթացքում։

 

Print E-mail
FaceBook Twitter Google