2025 թվականին Մառնեուլիում գրանցվել է 857 ամուսնություն

2025 թվականին Մառնեուլիում գրանցվել է 857 ամուսնություն:

Ազգային վիճակագրության ծառայության տվյալներով՝ Քվեմո Քարթլին Վրաստանի տարածաշրջանների շարքում երկրորդն է ամուսնության ցուցանիշով:

Անցյալ տարի Վրաստանում ամուսնացել է ընդհանուր առմամբ 22,285 զույգ: Ամենամեծ թիվը՝ 6,553 զույգ, ամուսնացել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Շրջանների շարքում ամուսնությունների թվով առաջատարը Իմերեթին է՝ 3,284 զույգով, որին հաջորդում են Քվեմո Քարթլին՝ 2,944, Աջարիան՝ 2,335 ամուսնությունով, Սամեգրելո-Զեմո
Սվանեթին՝ 1,892 ամուսնությունով, Կախեթին՝ 1,716 ամուսնությունով, Շիդա Քարթլին՝ 1,453 ամուսնությունով, Սամցխե-Ջավախեթին՝ 859 ամուսնությունով, Գուրիան՝ 575 ամուսնությունով, Մցխեթա-Մթիանեթին՝ 465 ամուսնությունով, և Ռաչա-Լեչխումը և Քվեմո Սվանեթին՝ 209 ամուսնությունով։

Քվեմո Քարթլիում ամուսնությունների ամենամեծ թիվը գրանցվել է Մառնեուլի մունիցիպալիտետում։

Մենք ներկայացնում ենք Քվեմո Քարթլիի մունիցիպալիտետներում գրանցված ամուսնությունների վիճակագրությունը 2025 թվականին  ՝ 
  • Մառնեուլի - 857 ամուսնություն
  • Ռուսթավի  - 609 ամուսնություն
  • Գարդաբանի - 556 ամուսնություն
  • Բոլնիսի - 527 ամուսնություն
  • Դմանիսի - 171 ամուսնություն
  • Ծալկա - 113 ամուսնություն
  • Թեթրիծկարո - 111 ամուսնություն

 

Print E-mail
FaceBook Twitter Google