Վերջին 31 տարիների ընթացքում Մառնեուլիում ամուսնալուծությունների
թիվը տարեցտարի աճում է։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2025 թվականին
Մառնեուլիում գրանցվել է 330 ամուսնալուծություն, որը վերջին 31
տարիների ընթացքում համայնքում ամուսնալուծությունների ամենաբարձր
ցուցանիշն է։
Ձեզ ենք ներկայացնում Մառնեուլի մունիցիպալիտետի 2020-2025 թվականների
ամուսնալուծությունների վիճակագրությունը ՝
- 2020 – 123 ամուսնալուծություն
- 2021 – 162 ամուսնալուծություն
- 2022 – 237 ամուսնալուծություն
- 2023 – 270 ամուսնալուծություն
- 2024 –327 ամուսնալուծություն
- 2025 – 303 ամուսնալուծություն
2025 թվականին Վրաստանում գրանցվել է ընդհանուր առմամբ 13,173
ամուսնալուծություն։ Դրանցից 4,547-ը տեղի է ունեցել Թբիլիսիում,
1,084-ը՝ Աջարիայում, 343-ը՝ Գուրիայում, 2,085-ը՝ Իմերեթիում, 979-ը՝
Կախեթիում, 236-ը՝ Մցխեթա-Մթիանեթիում, 110-ը՝ Ռաչա-Լեչխումիում և
Քվեմո Սվանեթիում, 1,363-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, 310-ը՝
Սամցխե-Ջավախեթիում, 1,325-ը՝ Քվեմո Քարթլիում և 791-ը՝ Շիդա
Քարթլիում։
Նշենք, որ անցյալ տարի՝ 2025 թվականին, Վրաստանում ամուսնացել է
ընդհանուր առմամբ 22,285 զույգ։