Ինչպե՞ս գրանցել երեխային Մառնեուլիի մանկապարտեզներում

Մառնեուլիի մունիցիպալիտետի մանկապարտեզներում 2026-2027 ուսումնական տարվա գրանցումը կսկսվի հունիսի 1-ին:

Գրանցումը կշարունակվի մինչև ամսվա վերջ: Մանկապարտեզների միության  կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝

Գրանցման առաջին փուլը կսկսվի 2026 թվականի հունիսի 1-ին, ժամը 09:00-ին և կշարունակվի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը, ժամը 18:00-ն: Երկրորդ փուլը կսկսվի 2026 թվականի օգոստոսի 20-ին, ժամը 09:00-ին և կշարունակվի մինչև 2026 թվականի օգոստոսի 31-ը,
ժամը 18:00-ն:

Գրանցումը կիրականացվի տեղում՝ ցանկալի մանկապարտեզներում:
Անհրաժեշտ փաստաթղթեր՝

1. 4 լուսանկար ¾
2. Առողջական վիճակի մասին  տեղեկանք (ձև 100)
3. Բնակության վայրի վկայական
4. Նոտարական կարգով վավերացված ծննդյան վկայական
5. Ծնողի անձը հաստատող փաստաթղթի պատճեն
6. Սոցիալապես անապահով անձի վկայականի պատճեն (եթե կա)
7. Ներքին տեղահանված անձի վկայականի պատճեն (եթե կա)
8. Հաշմանդամ անձի վկայականի պատճեն (եթե կա)

Համայնքում գործում է ընդհանուր առմամբ 14 մանկապարտեզ: Ամեն տարի խնդիր է առաջանում աշակերտների համար տեղերի անբավարարության պատճառով, որի հետևանքով  հարյուրավոր երեխաներ դուրս են մնում նախադպրոցական կրթություն ստանալու գործընթացից:

 

Print E-mail
FaceBook Twitter Google