Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է վաճառել իր հաշվեկշռում
գտնվող արժեզրկված մեքենաները:
Հարցը քննարկվել է Մառնեուլիի քաղաքային խորհրդի մայիսի 28-ի
նիստում:
Ինչպես նշում է քաղաքապետարանը, խոսքը վերաբերում է վնասված և այլևս
պահպանման արժանի չլինող մեքենաներին:
«
Խնդիրը վերաբերում էր արժեզրկված, քաղաքային խորհրդի
հաշվեկշռում գտնվող և այնքան վնասված մեքենաների սեփականաշնորհմանը,
որ դրանք պահելը շահավետ չէ, ուստի աճուրդի են հանվում և վաճառվում
վեց մեքենա», - բացատրել է քաղաքային խորհրդի աշխատակազմի
ղեկավար Նինո Բերիձեն:
Քաղաքապետարանի տվյալներով՝ մեքենաները կվաճառվեն սեփականաշնորհման
համար աճուրդի միջոցով: Այս փուլում հայտնի չէ, թե երբ կհայտարարվի
աճուրդը և որքա՞ն կլինի մեքենաների մեկնարկային գինը:
Մառնեուլիի քաղաքային խորհրդի հունիսի 28-ի նիստում քննարկվել է
օրակարգային 10 հարց:
Նիստում քննարկվել են քաղաքապետարանի բյուջեի կատարման
հաշվետվությունը, մաշված տրանսպորտային միջոցների աճուրդի հանման,
ինչպես նաև Մառնեուլիում տարածաշրջանային կենդանիների ապաստարանի
կառուցման և այլն հարցերը։