Մառնեուլիի քաղաքապետարանում վերակազմակերպման շրջանակներում
նախատեսվում է կրճատել 10 հաստիքային միավոր։
Այս տեղեկատվությունը հրապարակվել է հունիսի 30-ին կայացած քաղաքային
խորհրդի նիստում։ Հարցը քննարկման է դրվել քաղաքապետարանի վարչական
ծառայության ղեկավար Մամուկա Շուբիթիձեի կողմից։
Նրա խոսքով՝ փոփոխությունները իրականացվում են ինքնակառավարման
ոլորտում մայիսի 18-ին սկսված վերակազմակերպման շրջանակներում։
«
Վերակազմակերպման շրջանակներում որոշում է կայացվել փոխել
հաստիքացուցակում նախատեսված թվերը և կրճատել դրանք 10 միավորով։
Փոփոխությունը հիմնված է ինչպես վարչական համաձայնագրերի, այնպես էլ
աշխատակազմի վրա», - ասել է Մառնեուլիի քաղաքապետարանի
վարչական բաժնի ղեկավար Մամուկա Շուբիթիձեն։
Քաղաքային խորհրդի նախագահ Ամիրան Գիորգաձեի հայտարարության համաձայն՝
աշխատակիցները նախատեսված փոփոխությունների մասին նախազգուշացվել են
մեկ ամիս առաջ։
«
Սա նորություն չէ աշխատակիցների համար, 1 ամիս առաջ բոլոր
աշխատակիցները զգուշացվել էին, և նրանք դա հաստատել էին իրենց
ստորագրություններով։ Վերակազմակերպումն ընթացքի մեջ է, և այս փուլում
աշխատակազմի միավորների թիվը կրճատվում է 10 միավորով», -
նշել է քաղաքային խորհրդի նախագահ Ամիրան Գիորգաձեն։
Այս փուլում հայտնի չէ, թե կոնկրետ ում վրա կազդի աշխատակազմի
կրճատումը։
Հատկանշական է, որ վերակազմակերպում էր ընթանում նաև Մառնեուլիի
քաղաքային խորհրդում, որտեղ վերջին ամիսներին խզվել էին մոտ 12
աշխատակցի պայմանագրերը։