Մառնեուլիի ակրեբուլոն քննարկել է երեք հարց

Հուլիսի 31-ին տեղի է ունեցել Մառնեուլիի մունիցիպալիտետի ավագանու (Սակրեբուլոյի) իններորդ նիստը։

Օրակարգում ընդգրկված էր երեք հարց, որոնց բոլորին պատգամավորները աջակցել են։

Նիստի ընթացքում ի գիտություն է ընդունվել «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» խմբակցության հայտարարությունը։ Խմբակցության ներքին նիստի արդյունքում ավագանու անդամ Ալեքսանդր Ուրումովը ընտրվել է խմբակցության նախագահի տեղակալ։

Այս փոփոխությանն էր վերաբերում նաև օրակարգի երկրորդ հարցը, որը վերաբերում
էր ավագանու պաշտոնատար անձանց համար սահմանված հեռախոսային և վառելիքի ծախսերի սահմանաչափերին։ Ալեքսանդր Ուրումովի նոր պաշտոնի նշանակման պատճառով նրա համար սահմանվել են նոր հեռախոսային և վառելիքային լիմիտներ։

Ավագանու աշխատակազմի ղեկավար Նինո Բերիձեն պարզաբանել է ՝ 

«Քննարկվել է Մառնեուլիի մունիցիպալիտետի ավագանու «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» խմբակցության հայտարարությունը։ Խմբակցության նիստի ընթացքում ավագանու անդամ Ալեքսանդր Ուրումովն ընտրվել է խմբակցության նախագահի տեղակալ, և այդ փաստն ավագանին ընդունել է ի գիտություն։ Բացի այդ, քննարկվել է ավագանու լիմիտների սահմանման հարցը։ Փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ Ալեքսանդր Ուրումովը նշանակվել է խմբակցության նախագահի տեղակալ, ինչի կապակցությամբ նրա համար սահմանվել են հեռախոսային և վառելիքի ծախսերի նոր սահմանաչափեր»։

Օրակարգի երրորդ հարցը վերաբերում էր քաղաքապետարանից ներկայացված որոշման նախագծում փոփոխություն կատարելուն։

Մասնավորապես, փոփոխություն է կատարվել Աուդիտի ծառայության կանոնակարգում, որի արդյունքում Աուդիտի բաժինը վերանվանվել է «Աուդիտի և մոնիթորինգի բաժին»։

 

Print E-mail
FaceBook Twitter Google