Մառնեուլիի մունիցիպալիտետի մանկապարտեզների միությունը
հայտարարել է 67 400 լարի արժեքով մրցույթ՝ մանկապարտեզների համար
ձկան ֆիլե ձեռք բերելու նպատակով։
Պայմանագրի նախագծի համաձայն՝ նախատեսվում է գնել 2 002 կիլոգրամ
բարձրագույն որակի սաղմոնազգիների ընտանիքին պատկանող ձկան ֆիլե։
Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ մատակարարվող արտադրանքը պետք է
համապատասխանի հետևյալ պահանջներին.
- Բնութագրեր․ ձկան ֆիլեն պետք է լինի չոր եղանակով
սառեցված, բարձրագույն որակի, առանց տհաճ հոտի։ Չի թույլատրվում, որ
այն լինի հալեցված և կրկին սառեցված։
- Քաշ և արտաքին տեսք․ յուրաքանչյուր կտորի քաշը պետք է
լինի առնվազն 250 գրամ։ Արտադրանքը չպետք է ունենա մեխանիկական
վնասվածքներ կամ լորձ։
- Անվտանգություն․ սննդամթերքը չպետք է լինի գենետիկորեն
ձևափոխված և պետք է համապատասխանի Վրաստանի օրենսդրությամբ սահմանված
սանիտարահիգիենիկ և սննդամթերքի անվտանգության
պահանջներին։
- Փաթեթավորում և պիտանելիության ժամկետ․ արտադրանքը պետք է
փաթեթավորված լինի գործարանային եղանակով՝ 1-ից 25 կգ տարողությամբ
ստվարաթղթե արկղերում, ունենա ամբողջական վրացալեզու պիտակավորում,
իսկ մատակարարման պահին պիտանելիության մնացած ժամկետը պետք է կազմի
ընդհանուր ժամկետի առնվազն 70 տոկոսը։
Արտադրանքի մատակարարումը կիրականացվի փուլային եղանակով՝ գնորդի
պահանջի համաձայն, մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Ձկան ֆիլեն կբաշխվի Մառնեուլիի մունիցիպալիտետի 14 մանկապարտեզներում
՝
- Մառնեուլի քաղաքի №1 մանկապարտեզ
- Մառնեուլի քաղաքի №3 մանկապարտեզ
- Մառնեուլի քաղաքի №4 մանկապարտեզ
- Ծերեթելի գյուղի մանկապարտեզ
- Սայիմերլո գյուղի մանկապարտեզ
- Կզլհաջ գյուղի մանկապարտեզ
- Թամարիսի գյուղի մանկապարտեզ
- Շահումյան գյուղի հայկական մանկապարտեզ
- Շահումյան գյուղի նոր մանկապարտեզ
- Շուլավեր գյուղի մանկապարտեզ
- Խիխանի գյուղի մանկապարտեզ
- Կապանախչի գյուղի մանկապարտեզ
- Ալգեթի գյուղի մանկապարտեզ
- Սադախլո գյուղի մանկապարտեզ։