Մառնեուլիում դպրոցական համազգեստների վաճառքը սկսվում է․ որտեղ և ինչպես կարող են ծնողները ձեռք բերել համազգեստը

Մառնեուլիում  Ջանդարիի և Շուլավերի №2 հանրային դպրոցներում օգոստոսի 20-ից հասանելի կլինեն Չինաստանից ներմուծված նոր դպրոցական համազգեստներ։



Ինչպես «Ռադիո Մառնեուլիին» հայտնել է տեղական կրթական ռեսուրսկենտրոնի ղեկավար Ալի Գախրամանովը, ծնողները համազգեստը կարող են ձեռք բերել սեպտեմբերի 1-ից։

Նրա խոսքով՝ նոր կարգավորմամբ նախատեսված են նաև հատուկ արտոնություններ։

Դպրոցական համազգեստն անվճար կտրամադրվի Ուկրաինայից տեղահանված երեխաներին և սոցիալապես անապահով ընտանիքների աշակերտներին։

Ինչպե՞ս է իրականացվելու վաճառքը


Կրթության և գիտության նախարարի հատուկ հրամանով սահմանված է դպրոցական համազգեստի վաճառքի և վճարման կարգը։

Ըստ փաստաթղթի՝ դպրոցական համազգեստը կարելի է ձեռք բերել՝

«Կրթական ռեսուրսներ» ՍՊԸ-ի կողմից սահմանված ֆիզիկական վաճառքի կետերից կամ տրամադրման կենտրոններից,
կամ նույն կազմակերպության կողմից կառավարվող կայքի միջոցով՝ առցանց։

Համազգեստի համար վճարումը կատարվում է միայն անկանխիկ եղանակով։

Յուրաքանչյուր վաճառքի կետում պետք է լինի առնվազն մեկ բանկային վճարային տերմինալ։

Եթե տերմինալը չկա կամ տեխնիկապես չի աշխատում, վճարումը հնարավոր է կատարել բանկային փոխանցմամբ՝ գումարը փոխանցելով «Կրթական ռեսուրսներ» ՍՊԸ-ի համապատասխան գանձապետական հաշվին և վճարման հանձնարարականը ներկայացնելով վաճառքի կետում։

Ո՞ր դասարանների համար է համազգեստը պարտադիր

Այս փուլում դպրոցական համազգեստ կրելը պարտադիր է միայն առաջին դասարանցիների համար։

II–VI դասարանների աշակերտները համազգեստները կստանան փուլ առ փուլ։

Դպրոցական համազգեստի գները

Նախարարի հրամանով յուրաքանչյուր հագուստի գինը ֆիքսված է, և այն ավելի բարձր կամ ավելի ցածր գնով վաճառել չի թույլատրվում։


  • Դպրոցական բաճկոն՝ տղաների/աղջիկների համար — 45 լարի
  • Դպրոցական տաբատ՝ տղաների/աղջիկների համար — 25 լարի
  • Դպրոցական կիսաշրջազգեստ՝ կարճ/երկար — 25 լարի


 

Print E-mail
FaceBook Twitter Google