Սեպտեմբերի 1-ից Վրաստանի ողջ տարածքում մեկնարկել է առաջին
դասարանցիների համար դպրոցական համազգեստների վաճառքը։
Վաճառքի կետեր են բացվել երկրի տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝
Քվեմո Քարթլիում։
Ծնողները կարող են համազգեստ ձեռք բերել հետևյալ հասցեներում
՝
Գարդաբանի
- Լևան Դևդարիանիի անվան Գարդաբան քաղաքի թիվ 1 հանրային
դպրոց
Հասցե՝ ք․ Գարդաբանի, Դ․ Աղմաշենեբելիի փ․ №24
Մառնեուլի
- Մառնեուլիի մունիցիպալիտետի Շուլավեր գյուղի թիվ 2 հանրային
դպրոց
Հասցե՝ Մառնեուլիի մունիցիպալիտետ, գյուղ Շուլավեր
- Մառնեուլիի մունիցիպալիտետի Ջանդարա գյուղի հանրային դպրոց
Հասցե՝ ք․ Մառնեուլի, Մայիսի 26-ի փ․ №5
Բոլնիսի
- Բոլնիսի քաղաքի թիվ 3 հանրային դպրոց
Հասցե՝ ք․ Բոլնիսի, Աղմաշենեբելիի փ․ №15
Դմանիսի
- Դմանիսի քաղաքի թիվ 2 հանրային դպրոց
Հասցե՝ ք․ Դմանիսի, Գոգեբաշվիլիի փ․
№18
Թեթրիծղարո
- Թեթրիծղարո քաղաքի թիվ 2 հանրային դպրոց
Հասցե՝ ք․ Թեթրիծղարո, Դիդգորիի փ․ №8
Ծալկա
- Ծալկա քաղաքի թիվ 1 հանրային դպրոց
Հասցե՝ ք․ Ծալկա, Չելիձեի
փ․ №53
Ռուսթավի
- Ռուսթավի քաղաքի թիվ 18 հանրային դպրոց
Հասցե՝ ք․ Ռուսթավի,
Մելիքիշվիլիի փ․ №7
- Ռուսթավի քաղաքի թիվ 7 հանրային դպրոց
Հասցե՝ ք․ Ռուսթավի, Մաչաբելիի փ․ №3
Վաճառքի բոլոր կետերն աշխատում են ամեն օր՝ ժամը 11:00-ից 19:00-ն,
ընդմիջումը՝ 15:00-ից 16:00-ն։
Լրացուցիչ տեղեկությունների և յուրաքանչյուր կետի տեղադիրքը ճշտելու
համար ծնողները կարող են օգտվել formebi.emis.ge հարթակից։
Դպրոցական համազգեստի վաճառքն իրականացվում է բացառապես անկանխիկ
եղանակով։ Վաճառքի յուրաքանչյուր կետում պետք է տեղադրված լինի
առնվազն մեկ բանկային վճարային տերմինալ։
Տերմինալի բացակայության կամ տեխնիկական անսարքության դեպքում
վճարումը կարող է կատարվել բանկային փոխանցման միջոցով՝ գումարը
փոխանցելով «Կրթական ռեսուրսներ» ՍՊԸ-ի համապատասխան գանձապետական
կոդին և վճարման անդորրագիրը ներկայացնելով վաճառքի կետում։
Այս փուլում համազգեստ կրելը պարտադիր է միայն առաջին դասարանցիների
համար, իսկ մյուս դասարանների (II–VI) աշակերտները համազգեստները
ստանալու են փուլ առ փուլ։
Դպրոցական համազգեստների գները ՝
- Դպրոցական բաճկոն (տղայի/աղջկա)՝ 45 լարի
- Դպրոցական տաբատ (տղայի/աղջկա)՝ 25 լարի
- Դպրոցական կիսաշրջազգեստ (կարճ/երկար)՝ 25
լարի