Մառնեուլիի քաղաքապետարանը, 2026 թվականի ուսումնական տարվա մեկնարկի
հետ կապված, պետական գնում է իրականացնում սոցիալապես
անապահով բազմազավակ ընտանիքների, կրթության առանձնահատուկ պայմանների
կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) և հաշմանդամություն ունեցող աշակերտներին
աջակցելու համար։ Նախաձեռնության շրջանակում դպրոցական պիտույքներ
կբաժանվեն 300 երեխայի։ Ընդհանուր բյուջեն կազմում է 8 389 լարի, ինչը
յուրաքանչյուր երեխայի հաշվով 27,96 լարի է։
Դպրոցական պիտույքների ցանկը ՝
- Դպրոցական պայուսակ-ուսապարկ (300 հատ)
- Տետր միագիծ (900 հատ, առնվազն 48 թերթանի)
- Տետր վանդակավոր (900 հատ, առնվազն 48
թերթանի)
- Գունավոր մատիտներ (300 տուփ, առնվազն 24
գույն)
- Գունավոր նկարչական թուղթ (300 տուփ, առնվազն 12
գույն)
- Թափանցիկ քանոն (300 հատ, առնվազն 20 սմ)
- Ռետին (300 հատ)
- Սրիչ (300 հատ)
- Դպրոցական գրչատուփ (300 հատ, կտորից)
- Մատիտ (300 հատ, առանց ռետինի, փափկությունը՝
4B)
- Գնդիկավոր գրիչ (300 հատ, կապույտ, 1․0 մմ)
- Բազմաֆունկցիոնալ գրիչ (300 հատ, առնվազն 5
գույն)
- Մկրատ (300 հատ, առնվազն 130 մմ)
Նշենք, որ մրցույթին արդեն մասնակցել է մեկ ընկերություն՝ «GEOSM
ՍՊԸ»-ն, որը Մառնեուլիի քաղաքապետարանին նշված ապրանքների
մատակարարումն առաջարկել է 8 133 լարիով։ Այս փուլում ընթանում է
հավակնորդի ընտրության և գնահատման գործընթացը։