Մառնեուլիի քաղաքապետարանում և մունիցիպալիտետի սակրեբուլոյում հայտարարվել է վարձատրվող ստաժավորում

Ստաժավորման ծրագրին մասնակցել  ցանկացողները կարող են դիմում ներկայացնել 2026 թվականի սեպտեմբերի 1-ից 10-ը ներառյալ www.vacancy.hr.gov.ge կայքում:



Ստաժավորման ծրագրի մասին սեպտեմբերի 2-ին կայացած նիստում խոսել է Մառնեուլիի սակրեբուլոյի նախագահ Ամիրան Գիորգաձեն և ցանկացողներին ակտիվության կոչ արել ՝ 

«Ինչպես գիտեք, Վրաստանի վարչապետի որոշմամբ, ամբողջ երկրի տարածքում ավելի քան 3400 թափուր տեղերի համար հայտարարված է 3-ամսյա վարձատրվող ատաժավորում: Այս
մրցույթի շրջանակում մեր մունիցիպալիտետի քաղաքապետարանում և սակրեբուլոյում առկա է ընդհանուր առմամբ 16 թափուր տեղ: Կարծում եմ՝ սա շատ լավ հնարավորություն է: Մենք արդեն նախադեպ ունենք. անցյալ տարի այս ծրագրով ընդունեցինք հաջողակ ուսանողներից մեկին՝ Այսուն Օրուջովային, ով այսօր մեր աշխատակիցն է
», — նշել է Ամիրան Գիորգաձեն:

Սռաժավորումն  անցկացվում է հետևյալ ուղղություններով ՝ 

Մառնեուլիի քաղաքապետարան

Վարչական ծառայություն — 3

Ֆինանսաբյուջետային ծառայություն — 2

Քաղաքաշինության, տարածքային պլանավորման, ճարտարապետության և շինարարության ծառայություն — 3

Վերահսկողության ծառայություն — 2

Ենթակառուցվածքների և տնտեսական զարգացման ծառայություն — 3

Գույքի կառավարման և նյութատեխնիկական ապահովման ծառայություն — 3

Սակրեբուլո

Կանանց և տղամարդկանց հավասարության, ինովացիաների և միջազգային հարաբերությունների փորձնակ

Ապարատի զանգվածային լրատվամիջոցների և հասարակայնության հետ կապերի բաժնի փորձնակ

Ապարատի իրավաբանական հարցերի բաժնի փորձնակ

Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի փորձնակ

Բոլոր թափուր տեղերի համար ամսական վարձատրությունը սահմանված է 480 լարի:

 

Print E-mail
FaceBook Twitter Google