Մառնեուլիում հասարակական տրանսպորտով երթևեկության արժեքը թանկացել է

Մառնեուլիում երթևեկության վարձը բարձրացել է:

N1 և N2 երթուղային տաքսիների ուղևորներն արդեն ստիպված են վճարել նոր՝ բարձրացված գնով:

Փոփոխությունը վերաբերում է հետևյալ երթուղիներին ՝

Մառնեուլի – Ծերեթելի – Սաիմերլո. երթևեկության արժեքը 70 թեթրիից բարձրացել է 90 թեթրիի:

Մառնեուլի – Ջանդարի. սակագինը 70 թեթրիի փոխարեն դարձել է 80 թեթրի:

Գների բարձրացման պատճառների վերաբերյալ կապ ենք
հաստատել «Էքսպրես Տուրիստ» ընկերության ղեկավար Յուրի Սամխարաձեի հետ։ Նրա հայտարարությամբ՝ երթևեկության թանկացումը պայմանավորված է վառելիքի գնի աճով:

«Բենզինի գինն առնվազն կրկնակի ավելացել է: Մասնավոր ընկերություն ունեմ, եթե շահույթ չստանամ, ապա ստիպված կլինեմ կանգնեցնել տրանսպորտը: Երկար ժամանակ էր, ինչ մտածում էինք այս որոշումը կայացնելու մասին, բայց հիմա անելանելի վիճակում էինք, ստիպված եղանք. լիովին դադարեցման եզրին էինք: Եթե վառելիքի գինը նվազի, մենք նույնպես կնվազեցնենք գինը», — նշում է Յուրի Սամխարաձեն:

Մառնեուլիում N1 և N2 հասարակական տրանսպորտը թանկացել էր նաև 2022 թվականի մարտին՝ 50 թեթրիից դառնալով 70 թեթրի:

 

Print E-mail
FaceBook Twitter Google