Սեպտեմբերի 21-ին Վրաստանի համալսարանների մեծ մասում պաշտոնապես
մեկնարկեց ուսանողական կյանքը։
Նոր ուսումնական տարին հատկապես տպավորիչ ու էմոցիոնալ է սկսվում
առաջին կուրսեցիների համար։
Միասնական ազգային քննությունների շրջանը դիմորդների համար
ամենալարված, բայց միևնույն ժամանակ ամենահիշարժան փուլն է։
Մառնեուլիի մունիցիպալիտետի Ռոման Զոիձեի անվան Շուլավերի N1 հանրային
դպրոցի շրջանավարտ Վիկա Նակաիձեի համար այս օրերը դարձան նվիրումի և
կատարած աշխատանքի գնահատման պահը։
Վիկան Մառնեուլիի այն դիմորդներից է, ովքեր ազգային քննություններին
բարձրագույն արդյունքներ են գրանցել։
Չնայած այն բանին, որ ինքն իր նկատմամբ շատ քննադատաբար է տրամադրված
և պահանջկոտ է, ստացած միավորներն արդարացրին սպասելիքները.
վրացերենից՝ 52, քիմիայից՝ 51, կենսաբանությունից՝ 64, իսկ
անգլերենից՝ 70 միավոր։
«
Իմ նկատմամբ քննադատաբար եմ տրամադրված և պահանջկոտ եմ.
արդյունքները տեսնելուց հետո մտահոգվում էի կորցրած մի քանի միավորի
համար։ Պատասխանները տեսնելիս անմիջապես զանգահարում ու կիսվում էի
ուսուցիչներիս հետ, չէ՞ որ իմ արդյունքներն իրենց աշխատանքի պտուղն
են», — պատմում է
Վիկան։
Նախապատրաստական ընթացքը հեշտ չի եղել, հատկապես այն պատճառով, որ
ամբողջ ջանքերը հիմնված էին օնլայն ուսուցման և ինքնակրթության վրա։
Անգլերենից Վիկան երբեք կրկնուսույց չի ունեցել և քննությանն
առավելագույն միավորն է հավաքել։
«
Անգլերենից երբեք կրկնուսույց չեմ ունեցել, քննությանը
մասնակցել եմ դասերին ստացած գիտելիքներով», — նշում է
նա։
Վիկան հաջողությամբ ընդունվել է Թբիլիսիի պետական բժշկական
համալսարանի դիպլոմավորված մեդիկոսի (բուժական գործ) ֆակուլտետ։ Իսկ
այն դիմորդներին, ովքեր այժմ են անցնում այդ բարդ ճանապարհը, սեփական
փորձի հիման վրա խորհուրդ է տալիս.
«
Քննություններին պատրաստվող ապագա դիմորդներին անձնական
փորձից ելնելով խորհուրդ կտայի աշխատել սթրեսի և էմոցիաների
կառավարման վրա, քանի որ այդ գործոնը զգալիորեն խանգարում
է»։
Ապագա ծրագրերն արդեն հստակ է նախանշել։ Լավ է գիտակցում այն
պատասխանատվությունը, որն ուղեկցում է ընտրած մասնագիտությանը։
«
Գիտակցում եմ, որ շատ պատասխանատու մասնագիտություն եմ
ընտրել։ Ինքս ինձ կրկնում եմ, որ պետք է շատ աշխատեմ, անեմ ամեն ինչ,
որպեսզի դառնամ լավ մասնագետ։ Ուզում եմ շատ լավ սովորել և անպայման
պիտանի լինել իմ երկրին», — ասում է Վիկան։
2026 թվականին միասնական ազգային քննություններին գրանցվել էր ավելի
քան 43 000 դիմորդ, իսկ ուսանող է դարձել 34 150-ը։