«Մոդուսը» Մառնեուլիում շարունակում է գրանցումը 6 ծրագրերի համար
Մառնեուլիի «Մոդուս» քոլեջում շարունակվում է ուսանողների ընդունելությունը 2026 թվականի ուսումնական տարվա մասնագիտական ծրագրերին՝ 100% պետական ֆինանսավորմամբ։

Գրանցման գործընթացը մեկնարկել է սեպտեմբերի 21-ին և կշարունակվի մինչև հոկտեմբերի 9-ը։ Հայտերի ընդունումն իրականացվում է ինչպես էլեկտրոնային եղանակով՝ vet.ge կայքում, այնպես էլ տեղում՝ Մառնեուլի քաղաքում, Իաղլուջայի թաղամասում գտնվող քոլեջի շենքում։

Բոլոր ծրագրերն ամբողջությամբ անվճար են և հասանելի Վրաստանի ցանկացած տարիքի
քաղաքացու համար, ով ունի առնվազն 9-ամյա (հիմնական) կրթություն։ Գրանցման համար բավական է հետներդ ունենալ անձնագիր (կամ ծննդյան վկայական)։

«Մոդուս» քոլեջի Մառնեուլիի մասնաճյուղի կողմից հայտարարված ծրագրերի ցանկը՝ 

• Այգեգործություն – հիմնական կրթություն (9-րդ դասարանից)

• Էլեկտրիկ – լրիվ միջնակարգ կրթություն (12-րդ դասարանից)

• Դաստիարակ (մանկապարտեզի ուսուցիչ) – լրիվ միջնակարգ կրթություն (12-րդ դասարանից)

• Հաշվապահական հաշվառում – լրիվ միջնակարգ կրթություն (12-րդ դասարանից)

• Տեղեկատվական տեխնոլոգիաների աջակցում (IT Support) – հիմնական կրթություն (9-րդ դասարանից)

• Կարի արտադրություն (դերձակ) – լրիվ միջնակարգ կրթություն (12-րդ դասարանից)


Կոնտակտային և խորհրդատվական տեղեկատվություն 

• Վրացերենով խորհրդատվության համար՝ 551 096 177

• Ադրբեջաներենով խորհրդատվության համար՝ 577 200 526




 

Print E-mail
FaceBook Twitter Google