Մառնեուլիի քաղաքապետարանը ծրագրում է ձեռք բերել 174 տեսախցիկ․ համակարգը կկարողանա նույնականացնել նաև «վճարովի համարանիշերը»

Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքապետարանը պատրաստվում է համայնքի տարածքում տեսահսկման համակարգի ձեռքբերմանը և

հարակից ծառայությունների մատուցմանը։ Շուկայի ուսումնասիրությունն արդեն ավարտված է, և մրցույթի հիմնական պայմանները հայտնի են։ Նախագիծն իրենից ներկայացնում է բազմամյա գնում, որի շրջանակում նախատեսվում է աստիճանական վճարում՝ 15 ամսվա ընթացքում։

Նոր ծրագրով մունիցիպալիտետի տարածքում ընդհանուր առմամբ կտեղադրվի 174 ժամանակակից տեսախցիկ։ Դրանցից 30-ը կլինեն «Ա» տեսակի հատուկ տեսախցիկներ՝
օժտված ոսպնյակների ավտոմատ մաքրման մեխանիզմով (Wiper) և ավտոմեքենաների պետհամարանիշերի ճանաչման ֆունկցիոնալով, այդ թվում՝ այսպես կոչված «վճարովի համարանիշերի» նույնականացմամբ։ Մնացած 144-ը կլինեն «Բ» տեսակի՝ 4 մեգապիքսելանոց արտաքին օգտագործման ցանցային տեսախցիկներ։

Շուկայի ուսումնասիրության տվյալների համաձայն՝ համակարգը լիովին ինտեգրված կլինի կենտրոնական ենթակառուցվածքին։ Տեսահոսքն անխափան ռեժիմով կփոխանցվի Թբիլիսիում գտնվող ՀԱՊԻ (ՍՍԻՊ) «112»-ի տվյալների մշակման կենտրոն։ Ծրագրի շրջանակում կապահովվեն 30-օրյա արխիվի պահպանման սերվերներ և 60 միացման կետերում անխափան սնուցման համակարգերի տեղադրում, որոնց էլեկտրաէներգիայի ամսական բաժանորդային ծախսերը կհոգա քաղաքապետարանը։

Հաղթող ճանաչված ընկերությանը տեխնիկայի մատակարարման և տեղադրման համար պայմանագրի կնքումից հետո կտրամադրվի 60 օրացուցային օր, որից հետո կսկսվի 15-ամսյա երաշխիքային և տեխնիկական սպասարկման ժամանակահատվածը։ Այս ընթացքում մատակարարը պարտավոր կլինի ծանուցումն ստանալուց հետո 48 ժամվա ընթացքում արձագանքել և վերացնել ցանկացած թերություն։

Մրցույթին մասնակցելու համար դիմորդ ընկերություններից պահանջվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչ օրս նմանատիպ համակարգերի տեղադրման առնվազն 1 միլիոն լարիի ընդհանուր փորձ, որից նվազագույնը 500 000 լարին պետք է անմիջականորեն կապված լինի տեսահսկման համակարգերի սպասարկման ոլորտի հետ։

 

Print E-mail
FaceBook Twitter Google