Հոգեբանի և ուսուցչի թափուր տեղեր Մառնեուլիի դպրոցներում
Մառնեուլիի մունիցիպալիտետի հանրային դպրոցներում մանկավարժների թափուր տեղեր են հայտարարվել: Ներկայացված տվյալների համաձայն՝ թափուր պաշտոնները ներառում են ինչպես քաղաքի, այնպես էլ համայնքի գյուղերի դպրոցները:

Մառնեուլիի №6 հանրային դպրոցում փնտրում են երաժշտության ուսուցիչ վրացական սեկտորի համար՝ շաբաթական 14 ժամ ծանրաբեռնվածությամբ (ենթադրյալ աշխատավարձը՝ 300-ից 1400 լարի): Դիմումների ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 20-ն է:

Ալգեթիի №1 հանրային դպրոցում թափուր է վրաց լեզվի ուսուցչի հաստիքը ոչ վրացալեզու սեկտորների I դասարանի համար: Դիմումներն ընդունվում են մինչև նոյեմբերի 6-ը:

Ջանդարի հանրային դպրոցում նույնպես նոյեմբերի 6-ին է լրանում ադրբեջաներենի (որպես ազգային փոքրամասնությունների
լեզվի) ուսուցչի հաստիքի դիմումների ընդունման ժամկետը: Աշխատանքը IX դասարանի համար է՝ շաբաթական 4 ժամ ծանրաբեռնվածությամբ և 100-300 լարի աշխատավարձով (պահանջվում է առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, համակարգչային ծրագրերի իմացություն և վրացերենի B1 մակարդակ):

Սաբիրքենդիի №1 հանրային դպրոցը հայտարարում է դպրոցի հոգեբանի թափուր տեղ՝ շաբաթական 10 ժամ ծանրաբեռնվածությամբ: Թեկնածուն պետք է ունենա համապատասխան բարձրագույն կրթություն, ճանաչողական ու հուզական հմտությունների գնահատման և անհատական ուսումնական պլանների կազմման փորձ, ինչպես նաև տիրապետի վրացերենին և ադրբեջաներենին: Դիմումներն ընդունվում են մինչև նոյեմբերի 10-ը:

Այս թափուր տեղերի մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է հայտերը ներկայացնեն էլեկտրոնային եղանակով՝ ուսուցիչների թափուր տեղերի պաշտոնական պորտալի միջոցով:
Print E-mail
FaceBook Twitter Google