Մառնեուլիի քաղաքապետարանը այս տարի պլանավորում է ձեռք բերել 5 նոր ավտոբուս
Մառնեուլիի քաղաքապետարանը այս տարի պլանավորում է ձեռք բերել 5 նոր ավտոբուս

Մառնեուլիի քաղաքապետարանը 2020 թվականի համար պլանավորում է ձեռք բերել 5 նոր հասարակական տրանսպորտ։

Այս մասին տեղեկությունը հայտնել է Զաուր Դարգալին հունվարի 17-ին սոցիալական ծրագրերի շնորհանդեսի ժամանակ, երբ քաղաքացին հարցրել է, թե ինչպես են պատրաստում լուծել համայնքում առկա հասարակական տրանսպորտի խնդիրը։ Զաուր Դարգալին խոստովանել է , որ հինգ ավտոբուսի ձեռք բերումով խնդիրը չի լուծվում, բայց այնուամենայնիվ կթեթևացնի ստեղծված իրավիճակը։

«Ինքնին 5 ավտոբուսը բավարար չէ, սակայն այն ինչը մենք սկսել ենք կարևոր գործընթաց է ։ Հինգ ավտոբուսի ձեռքբերումը քաղաքում կլուծի այս խնդիրը և մենք հնարավորություն կունենանք գյուղերի ուղղությամբ , որոշակի հատվածներում լուծել առկա խնդիրը, բայց այնուամենայնիվ այս գործընթացը կշարունակվի։ Մենք աջակցություն ենք ակնկալում կենրոնական կառավարությունից ՝ ակնկալում ենք տարեկան ձեռք բերել 5 ավտոբուս, որպեսզի երկուսից երեք տարվա ընթացքում Մառնեուլիի համայնքում այս խնդիրը լուծվի»,- ասել է Զաուր Դարգալին։

Հատկանշական է , որ քաղաք Մառնեուլիին և հարակից գյուղերին սպասարկում է երկու հասարակական ընկերություն։ Կարելի է ասել , որ տրանսպորտի մեծամասնությունը հնացած է։

17․01․2019
Ռադիո ՛՛Մառնեուլի՛՛
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google