2021 թվականի սկզբին Մառնեուլիի քաղաքապետարանի մաքրման
ծառայությունը Մառնեուլի քաղաքում
տեղադրեց 204 նոր աղբաման, մինչդեռ հին աղբամանները տեղափոխվեցին
գյուղեր:
«Ռադիո Մառնեուլի»-ի հետ զրույցում ՍՊԸ «Սուփթա Մառնեուլի»-ի տնօրեն
Լերի Մումլաձեն ասել է, որ 2021 թվականի հունվարի 1-ից մինչ օրս քաղաք
Մառնեուլիում այրվել է 3 աղբաման։
«Երեք աղբամանում հրդեհ է բռնկվել: Մեկը «Լիբերթի» բանկի դիմացի
հատվածում էր, և իմ աշխատողները հասել և մարել էին կրակը, մյուսը ՝
Ռուսթավելի փողոցում, շուկայի հարևանությամբ, և երորդը կենտրոնական
հրապարակում: Բարեբախտաբար, իմ աշխատողները ժամանակին են հասել և
մարել կրակը », - «Ռադիո Մառնեուլիի» հետ զրույցում ասել է Լերի
Մումլաձեն։
«Սուփա Մառնեուլի» տնօրենի խոսքով ՝ այս փուլում գրեթե անհնար է
պարզել, թե ինչն է հրդեհի պատճառ դարձել, ուստի ոչ մի քաղաքացի չի
տուգանվել։
Ըստ Մումլաձեի, հաճախակի են դեպքերը, երբ քաղաքացիները շինարարական
թափոնները նետում են կենցաղային թափոնների համար նախատեսված աղբարկղի
մեջ, ինչը հետագայում վնասում է աղբարկղերը: Բացի այդ, շատ են դեպքերը
,երբ քաղաքացիները աղբը նետում են ոչ թե աղբամանի մեջ, այլ կողքին,
ինչը խանգարում է քաղաքապետարանի մաքրման ծառայության
աշխատակիցներին:
Նշենք, որ Մառնեուլի քաղաքապետարանում տեղադրված է շուրջ 750 աղբաման:
Վերջին 300 աղբամանները քաղաքապետարան են բերվեել 2020-ի վերջին, այս
երեք հարյուր աղբարկղերից 204-ը տեղադրվել է Մառնեուլիում, իսկ
մնացածը բաժանվել է գյուղերում:
05․03․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան