Մառնեուլիում պատրաստվում են հատել մոտավորապես 17 ծառ

2021 թ.-ի ընթացքում Մառնեուլի մունիցիպալիտետում հատվել /կտրվելու է շուրջ 80 ծառ: «Ռադիո Մառնեուլի»-ի

հետ զրույցում Մառնեուլի քաղաքապետարանի մաքրման ծառայության ղեկավար Լերի Մումլաձեն ասել է, որ ծառերը հատվում են միայն այն դեպքում, եթե չոր են:
«Որոշ ծառեր չորացել են, որոշներն էլ վեր ու վար են գնում ՝ էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ առաջացնելով: Այսինքն ՝ մենք կտրում ենք նաև առողջ ծառ անհրաժեշտության դեպքում, և հատում ենք նաև այն ծառերը որոնք չոր են և իմաստ չունի որ մնան »,- ասել է Լերի Մումլաձեն
«Սուփթա Մառնեուլի» տնօրենի խոսքով ՝ այս փուլում իրենք պատրաստվում են հատել լրացուցիչ 17 ծառ: Ըստ Մումլաձեի, նշված ծառերը նախատեսվում է հատել Ախմամեդլո- Կարմիր կամրջի ուղղությամբ, որտեղով անցնում է բարձր լարման էլեկտրահաղորդման գիծ: Ծառայությանը այդ ընթացքում անհրաժեշտ է նաև եռօրյա հոսանքազրկում, որպեսզի աշխատանքների ընթացքում իրենց աշխատակիցները չվնասվեն:
Նշենք, որ համայնքի ողջ տարածքում ծառերի հատումը կավարտվի մարտի 15-ից 20-ն ընկած ժամանակահատվածում:

05․03․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google