2021 թ.-ի ընթացքում Մառնեուլի մունիցիպալիտետում հատվել /կտրվելու
է շուրջ 80 ծառ: «Ռադիո Մառնեուլի»-ի
հետ զրույցում Մառնեուլի քաղաքապետարանի մաքրման ծառայության ղեկավար
Լերի Մումլաձեն ասել է, որ ծառերը հատվում են միայն այն դեպքում, եթե
չոր են:
«Որոշ ծառեր չորացել են, որոշներն էլ վեր ու վար են գնում ՝
էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ առաջացնելով: Այսինքն ՝ մենք
կտրում ենք նաև առողջ ծառ անհրաժեշտության դեպքում, և հատում ենք նաև
այն ծառերը որոնք չոր են և իմաստ չունի որ մնան »,- ասել է Լերի
Մումլաձեն
«Սուփթա Մառնեուլի» տնօրենի խոսքով ՝ այս փուլում իրենք պատրաստվում
են հատել լրացուցիչ 17 ծառ: Ըստ Մումլաձեի, նշված ծառերը նախատեսվում
է հատել Ախմամեդլո- Կարմիր կամրջի ուղղությամբ, որտեղով անցնում է
բարձր լարման էլեկտրահաղորդման գիծ: Ծառայությանը այդ ընթացքում
անհրաժեշտ է նաև եռօրյա հոսանքազրկում, որպեսզի աշխատանքների
ընթացքում իրենց աշխատակիցները չվնասվեն:
Նշենք, որ համայնքի ողջ տարածքում ծառերի հատումը կավարտվի մարտի
15-ից 20-ն ընկած ժամանակահատվածում:
05․03․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան