Մառնեուլիի քաղաքապետարանը Կուրբան-Բայրամի առթիվ 110 ընտանիքի միս է բաժանել

Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը

Կուրբան-Բայրամ տոնի առթիվ ձեռք է բերել 250 կիլոգրամ միս և բաժանել անապահով ընտանիքներին:
Մառնեուլիի քաղաքապետարանը պարզեցված եղանակով 250 կիլոգրամ միս գնելու պայմանագիր է կնքել ֆիզիկական անձ Շամիստան Ալիևի հետ: Քաղաքապետարանը մեկ կիլոգրամ տավարի մսի համար վճարել է 16 լարի և 50 թեթրի: 250 կգ միս գնելու համար քաղաքապետարանը ծախսել է 4125 լարի:
«Ռադիո Մառնեուլի»-ին քաղաքապետարանից ասել են, որ տավարի միսը բաժանվել է 110 անապահով ընտանիքների: Յուրաքանչյուր ընտանիք Կուրբան-Բայրամի տոնին տեղական կառավարությունից ստացել է 2 կիլոգրամ միս:
Իսլամական աշխարհը նշում է Կուրբան-Բայրամը: Կուրբան-Բայրամը սկսվել է հուլիսի 20-ին և կավարտվի այսօր ՝ հուլիսի 22-ին:

22․07․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google