Սեպտեմբերի 23-ի դրությամբ, Մառնեուլիում պատվաստված երեք
անձինք
վիճակախաղում շահել են: Ըստ stopcov.lotto.ge կայքում հրապարակված
տեղեկատվության ՝ նրանցից յուրաքանչյուրի դրամական մրցանակը 100 լարի
է:
Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ անցկացվում է STOPCOVID
«Պատվասվիր և շահիր» վիճակախաղը ՝ պատվաստման գործընթացը խթանելու
համար: Վիճակախաղը սկսվել է 2021 թվականի սեպտեմբերի 13 -ին, իսկ
առաջին խաղարկությունը անցկացվել է 2021 թվականի սեպտեմբերի 14 –ին և
կտևի մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31 -ը (ամենօրյա և շաբաթական
խաղարկությունը կավարտվի դեկտեմբերի 27 -ին, իսկ վերջնական
խաղարկությունը ՝ դեկտեմբերի 31 -ին):
Օրական խաղարկվում է 100 -ից 500 լարի, 1000 -ից 10000 լարի ՝
շաբաթական, և 100 000 լարի կխաղարկվի վերջնական խաղարկության ժամանակ,
որը կհեռարձակվի 2021 թվականի դեկտեմբերի 31 -ին:
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
23.09.2021