Մառնեուլիի քաղաքապետարանը ձեռք է բերել 300 մարտկոց։ Արտադրանքը
ՏԻՄ-ն անհատ ձեռնարկատեր Քանան Ալիևից գնել է 360 լարիով պարզեցված
եղանակով։
Լոգիստիկայի բաժնի ղեկավար Բեսիկ Սեխնիաշվիլին Մառնեուլիի քաղաքապետ
Քենան Օմարովին խնդրել է միջոցներ հատկացնել մարտկոցների գնման
համար։
«Տեղեկացնում ենք, որ Մառնեուլիի քաղաքապետարանում մարտկոցներ կարիք
ունենք։ Խնդրում ենք հանձնարարել համապատասխան ծառայությանն ապահովել
գնումների մասին օրենքի կիրարկումը»,- ասված է հաշվետվության
մեջ։
Ինչպես «Ռադիո «Մառնեուլի»-ին հայտնել են ֆինանսական վարչությունից,
իրերը ձեռք են բերվել քաղաքապետարանում առկա սարքավորումների համար։
Ներառյալ ժամացույցների և հեռակառավարման վահանակների համար:
Յուրաքանչյուր մարտկոց քաղաքապետարանին արժեցել է 1,20 լարի։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝
Մարգարիտա Միսկարյան