Հունիսի 24-ին հայտնի դարձավ 2022 թվականի Ուսուցչի ազգային մրցանակի
լավագույն տասնյակը։
Մրցույթի մասնակիցների թվում է վրացերենը որպես Մառնեուլիի
քաղաքապետարանի Խոջորնի գյուղի հանրակրթական դպրոցի երկրորդ լեզվի
ուսուցչուհի Լալի Մարգիանին, ով արդեն հինգ տարի է, ինչ օգնում է
ազգային փոքրամասնություններին սովորել պետական լեզուն։ Տասնյակի
անդամակցության մասին տեղեկությունը ուսուցչուհին հեռախոսազանգով է
իմացել։ Ինչպես ինքն է ասում, իրադարձությունը անսպասելի էր և
միևնույն ժամանակ ուրախալի։
«Ես ձեռնպահ էի մնում մասնակցելուց, և վերջին օրը Նատիա
Դավիթայան և Լամարա Բոլքվաձեն լրացրեցին հայտը։ Ես հարցազրույցի փուլն
ևս անցա, և այնտեղ սկսվեց: Շատ արժանապատիվ ուսուցիչներ են
ներգրավված, ինձանից միլիոն անգամ ավելի լավ։ Նույնիսկ հիմա ես
էյֆորիայի մեջ եմ, դա ինձ համար մեծ պատիվ է։ Ավելի շատ
պատասխանատվություն, ավելի շատ մոտիվացիա և խթան՝ միանալու տասնյակին:
Ինձ համար դա արդեն հաղթանակ է։ Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց,
ովքեր աջակցել են ինձ, ովքեր կարծում էի և կարծում եմ, որ իսկապես
արժանի եմ այս մրցանակին»,- ասել է Լալի Մարգիանին։
Վրաստանում ուսուցչի ազգային մրցանակին առաջադրվել է 771 ուսուցիչ,
որից 94-ը լրացրել է հայտը: Տասնյակի անդամ է դարձել նաեւ Ծալկայի
մունիցիպալիտետի Գումբաթի գյուղի հանրակրթական դպրոցի վրացերենի եւ
գրականության եւ անգլերեն լեզվի ուսուցիչ Իրա Ձիրքվաձեն։
Ուսուցչի ազգային մրցանակը սահմանվել է 2017 թվականի մայիսի 13-ին
Հանուն կրթության կոալիցիայի, կրթության և գիտության նախարարության և
Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի միջև
ստորագրված հուշագրի հիման վրա։ Այս նախաձեռնությունը Վրաստանում
իրականացվում է արդեն վեցերորդ անգամ և այն ուսուցիչների
հանրահռչակմանն ուղղված համաշխարհային արշավի մի մասն է՝ The Global
Teacher Prize“։
Մառնեուլիի ուսուցիչները բազմիցս հաջողությամբ մասնակցել են նույն
մրցույթին։ 2018 թվականին Մառնեուլիի թիվ 2 և թիվ 5 դպրոցների
ուսուցիչ Թեմուր Սուկաշվիլին անցել է Ուսուցչի ազգային մրցանակի
լավագույն տասնյակը։ 2019 թվականին Մառնեուլիի N2 հանրային դպրոցի
ուսուցիչ Գիորգի Չաուչիձեն դարձել է Ուսուցչի ազգային մրցանակի
դափնեկիր, իսկ 2021 թվականին Մարադիսիի հանրային դպրոցի ուսուցչուհի
Լամարա Բոլկվաձեն դարձել է լավագույն հնգյակի անդամ։
Ուսուցչի ազգային մրցանակի 2022 թվականի լավագույն հնգյակը
կհրապարակվի սեպտեմբերի 5-ին, նրանցից մեկը կդառնա Ուսուցչի ազգային
մրցանակի հաղթողը հոկտեմբերի 5-ին՝ Ուսուցչի միջազգային օրը։ Բացի
այդ, արշավի գլխավոր հովանավորի՝ Գուդավաձե-Պատարկացիշվիլի հիմնադրամի
կողմից որպես դրամական պարգեւ կստանա 15000 լարի։ Լավագույն տասնյակի
մյուս անդամները կպարգեւատրվեն Լիբերթի Բանկի կողմից։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝
Մարգարիտա Միսկարյան