Մառնեուլիում փլուզվել է բնակելի շենքի պատշգամբը - կան տուժածներ
Մառնեուլի քաղաքում փլուզվել է բնակելի շենքի պատշգամբը։ Ըստ տեղեկությունների՝ փլուզվել է հինգերորդ հարկի պատշգամբը, ինչը հանգեցրել է նաև չորրորդ հարկի պատշգամբի փլուզմանը։ Ըստ «Ռադիո Մարնեուլի»-ի, վթարի հետևանքով մեկ մարդ մահացել է, երկուսը՝ վիրավորվել։ Վիրավորների թվում կան փոքր երեխաներ։

Տուժածներից մեկը 8-ամյա երեխա է, ով տեղափոխվել է Մառնեուլիի «Ջեո Հոսպիտալի» բուժհաստատություն։ Ինչպես «Ռադիո Մարնեուլի»-ին հայտնել է կլինիկայի ներկայացուցիչը, հիվանդը բազմաթիվ կոտրվածքներ ունի և նրան տեղափոխում են Թբիլիսիի մասնագիտացված կլինիկա։
Մանրամասները կճշտվեն ՆԳՆ-ում (նյութը կթարմացվի)։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google