Մառնեուլի քաղաքում փլուզվել է բնակելի շենքի պատշգամբը։
Ըստ տեղեկությունների՝ փլուզվել է հինգերորդ հարկի պատշգամբը, ինչը
հանգեցրել է նաև չորրորդ հարկի պատշգամբի փլուզմանը։ Ըստ «Ռադիո
Մարնեուլի»-ի, վթարի հետևանքով մեկ մարդ մահացել է, երկուսը՝
վիրավորվել։ Վիրավորների թվում կան փոքր երեխաներ։
Տուժածներից մեկը 8-ամյա երեխա է, ով տեղափոխվել է Մառնեուլիի «Ջեո
Հոսպիտալի» բուժհաստատություն։ Ինչպես «Ռադիո Մարնեուլի»-ին հայտնել է
կլինիկայի ներկայացուցիչը, հիվանդը բազմաթիվ կոտրվածքներ ունի և նրան
տեղափոխում են Թբիլիսիի մասնագիտացված կլինիկա։
Մանրամասները կճշտվեն ՆԳՆ-ում (նյութը կթարմացվի)։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝
Մարգարիտա Միսկարյան