Մառնեուլիի քաղաքապետը Ֆեյսբուքյան էջում ցավակցական տեքստ է հրապարակել
Հունիսի 26-ին Մառնեուլիի Նարիմանովի #1 շենքում երկու պատշգամբների փլուզման հետևանքով երկու կին է մահացել։ Բազմաթիվ կոտրվածքներով մանկահասակ երեխաներ են տեղափոխվել հիվանդանոցներ։ Մահացածներից մեկը՝ 27-ամյա , 38 շաբաթական հղի կին էր։ Երեխային հաջողվել է փրկել։ Նա վերակենդանացման բաժանմունքում է։
Փաստի առնչությամբ հայտարարություն չի արվել։ Ցավակցական տեքստերը տարածված են քաղաքապետարանի և ավագանու ֆեյսբուքյան էջերում։
Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովի ֆեյսբուքյան պաշտոնական էջում ցավակցական փոքրիկ տեքստ է տարածվել։

«Խորին ցավակցություն եմ հայտնում Մառնեուլիում բնակելի շենքի պատշգամբի փլուզման հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին։ Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Քենան Օմարովը։

Ինչպես «Ռադիո «Մառնեուլի»-ին հայտնել են ՆԳՆ-ում, դեպքը հետաքննվում է Քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով, որը նախատեսում է հանքարդյունաբերության, շինարարական կամ այլ աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների խախտում։



«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Print E-mail
FaceBook Twitter Google