Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովը քաղաքացիների ընդունելության
ժամեր ունի շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և հինգշաբթի օրերին։
Ցանկացողները կարող են ժամը 10:00-16:00 ներկայանալ
ինքնակառավարում։
Ինչպես պարզաբանել են քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի
վարչությունից, բնակչությունը քաղաքապետի հետ կարող է հանդիպել նաև
մյուս օրերին։ Նրանց խոսքով՝ պահանջարկը բավականին բարձր է, իսկ
կարիքները՝ անհատական։
Քենան Օմարովը Մառնեուլիի քաղաքապետի պարտականությունները կատարում է
արդեն 8 ամիս։ «Ռադիո Մառնեուլին» այս ընթացքում երբեք նրա հետ
խոսելու հնարավորություն չի ունեցել։ Մենք դեռ հարցեր ունենք, որոնց
պատասխանելուն ու հարցազրույցի ձայնագրմանը սպասում ենք արդեն ամիսներ
շարունակ։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝
Մարգարիտա Միսկարյան