Վագոններում և ամբուլատորիայում ստացած կրթություն
Դեռ 2019 թվականին Մառնեուլիի մունիցիպալիտետի Չանախչի գյուղի հանրակրթական դպրոցի աշակերտներին խոստացել էին, որ շուտով վագոններում տեղակայված դպրոցի փոխարեն կունենան նոր՝ բարեկարգ ուսումնական հաստատություն։ 8 դասասենյակ, դասասենյակաբորատորիա, ուսուցչանոց, գրադարան, համակարգիչներով հագեցած ընդհանուր տարածք, բուֆետ, հանգստի գոտի, արհեստական մակերեսով բաց սպորտային դաշտ։ Սա ենթակառուցվածքի թերի ցանկն է, որի համար հատկացվել է 1 279 750 լարի պետական բյուջեից։ Վրաստանի մունիցիպալ զարգացման հիմնադրամը աշխատանքների համար մրցույթ է հայտարարել 2019 թվականի օգոստոսի 2-ին։ Շինարարության ավարտի օր է նշանակվել 2021 թվականի սեպտեմբերի 1-ը, թեև աշխատանքները դեռ անավարտ են։ Նոր 2022-2023 ուսումնական տարում Չանախչիի աշակերտները կրկին հանդիպեցին վագոնում։ Գյուղում անհանգստացած են այս լուրերով, բայց բացահայտ չեն խոսում։ Դպրոցի տնօրենը չհամաձայնեց հարցազրույցի ձայնագրման, տեղեկատվությունն էլ մեզնից ստացավ այն մասին, որ շինարարական կազմակերպությունը չի կատարել իր պարտավորությունները, և քաղաքապետարանի զարգացման հիմնադրամը խզել է պայմանագիրը կապալառուի հետ։




«Ասում են՝ այլեւս գումար չունեն։ Չգիտեմ, իրենք են ասում, որ ամեն ինչ թանկացել է, երկաթյա նյութերն էլ են թանկացել, երեւի դրա համար էլ գումարը չի հերիքել։ Ասում են՝ երբ գումար լինի, կշարունակեն աշխատել։ Ամեն բնակավայրում դպրոց է պետք, թեկուզ 10 կամ 100 երեխա լինի։ Առանց կրթության ոչինչ չի ստացվի»,- ասում է Չանախչիի բնակիչ Սուրիկ Բադալյանը։

«Երբ փոքր էինք, ասում էին, որ նոր դպրոց են կառուցելու։ Մենք միշտ ակնկալում էինք սովորել նորակառույց դպրոցում, բայց ցավոք՝ ոչ։ Հուսով ենք, որ ներկայիս երեխաները դեռ կհաճախեն նոր դպրոց»,- ասում է Յուրի Խաչիկյանը։


{{AUDIO}}

Չանախչիում 60 աշակերտի համար նախատեսված հանրակրթական դպրոցի շինարարությունը շարունակելու համար 2022 թվականի սեպտեմբերի 19-ին հայտարարվել է նոր մրցույթ։ Քաղաքային զարգացման հիմնադրամը հատկացրել է 1 058 545 լարի։ Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են մասնակցել հոկտեմբերի 6-11-ն ընկած ժամանակահատվածում։ Հաղթողը պարտավոր է աշխատանքները կատարել պայմանագրի կնքումից հետո 10 օրացուցային ամսվա ընթացքում։ Մինչ աշխատանքի ավարտը ուսուցիչներն ու աշակերտները ուսումը կշարունակեն վագոններում։ Չանախչի գյուղի դպրոցը միակը չէ, որտեղ աշակերտները պետք է կրթություն ստանան ամորտիզացված կրթական տարածքում։ Բարդ իրավիճակ է նաև Աղքյորփի գյուղի դպրոցում, որտեղ ամբուլատորիայի շենքում հնչեց 2022-2023 ուսումնական տարվա առաջին զանգը։



Ուսումնական հաստատությունում տեղի ունեցած վթարի պատճառով սեպտեմբերի 15-ից գյուղում գտնվող բժշկական կենտրոնում է մեկնարկել ուսումնական գործընթացը։ Դպրոցն ավելի քան 100 տարեկան է։ Ուսուցիչների խոսքով՝ շենքի վիճակը վատթարացել է Դմանիսում տեղի ունեցած երկրաշարժից հետո։ Ենթադրվում է, որ կկառուցվի նոր դպրոց, որտեղ, ի տարբերություն հնի, կլինի բուֆետ, մարզադահլիճ, լաբորատորիա, դասասենյակներ։

«Այս շենքը շատ հին է, նույնիսկ դպրոցի համար չի օգտագործվել, նախկինում կոլտնտեսության շենք է եղել, ժամանակավոր տրվել է դպրոցին, հիմա մենք ժամանակավոր հիվանդանոցի շենքում ենք, բայց գիտենք, որ նոր դպրոց է լինելու։ Բուֆետ չկա։ 8 դասաժամ ունեցող երեխաներին անպայման պետք է, մարզադահլիճ նունպես չունենք, լեռնային շրջան է, հաճախ ձյուն է գալիս, անձրև է գալիս, քամի է, ո՞նց կարող է ուսուցիչը դրսում դաս վարել նման պայմաններում. Այդ ժամանակ, նրանք ստիպված են այն անցկացնել դասարանում, ինչը երեխաների մոտ դժգոհություն է առաջացնում, նրանք ցանկանում են, որ իրենց դպրոցը ապահովված լինի, ինչպես մյուս դպրոցները»,- ասում է Աղքյորփիի ուսուցիչ Նինո Կևլիշվիլին։

Մառնեուլիի մունիցիպալիտետում կա 74 հանրակրթական դպրոց։ Ինչպես պարզաբանում են տեղի կրթական ռեսուրս կենտրոնից, վթարի պատճառով այս փուլում նախատեսվում է ապամոնտաժել Աղքյորփիի, Մեծ Բեգլիարիի, Կիրովկայի, Թազակենդիի թիվ 2, Արափլոյի, Աղմամեդլոյի և Իմիրի դպրոցները։ Առայժմ անհայտ է նոր դպրոցների կառուցման ժամկետները։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան



Print E-mail
FaceBook Twitter Google