Իմերեթիից հետո ամենամեծ թվով մարդիկ ապրում են Քվեմո Քարթլիում

Վրաստանի բնակչությունը կազմում է 3 688 600 մարդ։

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի շրջաններից ամենամեծ թվով մարդիկ ապրում են Իմերեթում, Քվեմո Քարթլիում և Աջարիայում։

Իմերեթիի բնակչությունը կազմում է 466600 մարդ, որին հաջորդում է Քվեմո Քարթլին՝ 434500 բնակիչ, իսկ Աջարիայում բնակվում է 355500 մարդ։

Քվեմո Քարթլիի տարածքը կազմում է 6436,2 կմ2։ Ըստ սաքստատի տվյալների՝ Քվեմո Քարթլիում գործազրկության մակարդակը կազմում է 25,2%։ Մարզում աշխատողների թիվը 123900 է։ Բիզնեսի ոլորտում աշխատողների թիվը կազմում է 39300 մարդ, իսկ բիզնես ոլորտում աշխատողների միջին ամսական աշխատավարձը 1111,2 լարի է։

Վրաստանում ամենամեծ թվով մարդիկ ապրում են մայրաքաղաք Թբիլիսիում։ 2022 թվականի հունվարի 1-ի տվյալներով Թբիլիսիի բնակչությունը կազմում է 1 177 200 մարդ։

Ահա Վրաստանի շրջանների ցանկն ըստ բնակչության ՝

Կախեթի ՝ 304900 մարդ
Մցխեթա-Մթիանեթ՝ 92400 մարդ
Շիդա Քարթլի՝ 250500 մարդ
Սամցխե-Ջավախեթի՝ 148300 մարդ
Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի ՝ 27600 մարդ
Սամեգրելո-Զեմո Սվանեթի ՝ 301200 մարդ
Գուրիա՝ 105300 մարդ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google