Վրաստանի բնակչությունը կազմում է 3 688 600 մարդ։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2022
թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի շրջաններից ամենամեծ թվով
մարդիկ ապրում են Իմերեթում, Քվեմո Քարթլիում և Աջարիայում։
Իմերեթիի բնակչությունը կազմում է 466600 մարդ, որին հաջորդում է
Քվեմո Քարթլին՝ 434500 բնակիչ, իսկ Աջարիայում բնակվում է 355500
մարդ։
Քվեմո Քարթլիի տարածքը կազմում է 6436,2 կմ2։ Ըստ սաքստատի տվյալների՝
Քվեմո Քարթլիում գործազրկության մակարդակը կազմում է 25,2%։ Մարզում
աշխատողների թիվը 123900 է։ Բիզնեսի ոլորտում աշխատողների թիվը
կազմում է 39300 մարդ, իսկ բիզնես ոլորտում աշխատողների միջին ամսական
աշխատավարձը 1111,2 լարի է։
Վրաստանում ամենամեծ թվով մարդիկ ապրում են մայրաքաղաք Թբիլիսիում։
2022 թվականի հունվարի 1-ի տվյալներով Թբիլիսիի բնակչությունը կազմում
է 1 177 200 մարդ։
Ահա Վրաստանի շրջանների ցանկն ըստ բնակչության ՝
Կախեթի ՝ 304900 մարդ
Մցխեթա-Մթիանեթ՝ 92400 մարդ
Շիդա Քարթլի՝ 250500 մարդ
Սամցխե-Ջավախեթի՝ 148300 մարդ
Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի ՝ 27600 մարդ
Սամեգրելո-Զեմո Սվանեթի ՝ 301200 մարդ
Գուրիա՝ 105300 մարդ։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան