Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը նախատեսում է
ասֆալտապատել 5 գյուղերի ճանապարհներ։
Մառնեուլիի քաղաքապետարանը գյուղի աջակցության ծրագրի շրջանակներում
երեք պարզեցված գնում է կնքել գյուղերի ճանապարհների ասֆալտապատման
համար։
Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը նույն «GM
Construction 2022» ընկերության հետ կնքել է գյուղերի ճանապարհների
ասֆալտապատման պարզեցված գնումը։
Առաջին մրցույթի համաձայն՝ Ախլոլալո և Թաքալո գյուղի ճանապարհների
ասֆալտապատման համար քաղաքապետարանը կվճարի 34758 լարի և 78 թեթրի ։
Բուրմայի և Խուլդարայի ճանապարհների ասֆալտապատման համար հատկացվել է
25034 լարի և 78 թեթրի, իսկ Ուլաշլոյում՝ 15570 լարի և 80 թեթրի։
«GM Construction 2022» ՍՊԸ-ն յուրաքանչյուր ծրագրի համար ունի
60-օրյա ժամկետ: Նշենք, որ ծրագրերն ամբողջությամբ ֆինանսավորվում են
Վրաստանի կենտրոնական բյուջեից՝ գյուղերի աջակցության ծրագրի
շրջանակներում։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան