Մառնեուլիի երկու գյուղերում կամուրջներ կառուցելու համար կծախսվի 33 138 լարի

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը նախատեսում է կամուրջներ կառուցել երկու գյուղերում։

«Ջի Էմ Քոնսթրաքշն 2022» ՍՊԸ-ի հետ Մառնեուլիի քաղաքապետարանի կողմից կնքված պարզեցված գնման համաձայն՝ տեղական ինքնակառավարումը նախատեսում է գյուղերում կամուրջների կառուցման համար ծախսել 33138 լարի և 16 թեթրի։

Նախատեսվում է երկաթբետոնե կամուրջ կառուցել Դիդի Բեգլիար գյուղում, իսկ Չանախչի գյուղում գործող կամրջի վրա կառուցել երթեւեկելի հատված։

Երկու ծրագրերն էլ կիրականացվեն գյուղի աջակցության ծրագրի շրջանակներում։ Չանախչիում գործող կամրջի երթեւեկելի մասի կառուցման համար կենտրոնական բյուջեից հատկացվել է 11 584 լարի, իսկ Դիդի Բեգլիար գյուղի երկաթբետոնե կամրջի կառուցման համար՝ 21 554 լարի, որից 11 700 լարին հատկացվել է պետբյուջեից, իսկ տեղական բյուջեից հատկացվել է 9854 լարի։

«Ջի Էմ Քոնսթրաքշն 2022» ՍՊԸ-ն աշխատանքներն ավարտելու համար ունի 60-օրյա ժամկետ։

Նշենք, որ Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքապետարանը գյուղի աջակցության ծրագրի շրջանակում նախատեսում է 5 գյուղերի ճանապարհների ասֆալտապատում։ Նշված աշխատանքների համար քաղաքապետարանը պարզեցված գնում է կնքել «Ջի Էմ Քոնսթրաքշն 2022» ՍՊԸ-ի հետ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google