Քաղաքապետարանում քննարկվել է 2022 թվականի բյուջեի 9 ամիսների հաշվետվությունը
Նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել Մառնեուլիի քաղաքային խորհրդի
ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նիստը։
Քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային ծառայության պետի պաշտոնակատար
Մայա Նավերիանին ներկայացրել է 2022 թվականի բյուջեի երեք
եռամսյակների հաշվետվությունը։ Նա նշեց, որ այս տարվա 9 ամիսների
փաստացի եկամուտները 20 տոկոսով ավելի են նախորդ տարվա նույն
ժամանակահատվածի համեմատ։
«2022 թվականի երեք եռամսյակների տվյալներով՝ մուտքերը 881
հազար 146 լարիով գերազանցել են վճարումները։ Այսինքն՝ մուտքերն ավելի
շատ են եղել, քան վճարումները։ Ընդհանուր առմամբ, ֆինանսական
ակտիվների փոփոխությունը կազմել է 3 086 568 լարի։ Սոցիալական
պաշտպանությունը, որը ներառում է ընտանիքների և երեխաների, ինչպես նաև
հիվանդների սոցիալական պաշտպանությունը, այստեղ հատկացվել է 2 375 000
լարի, իսկ երեք եռամսյակի տվյալներով արդեն օգտագործվել է 1 991 000
լարի։ Միանվագ օգնություն է տրվում նաև սոցիալապես անապահով
ընտանիքներին, այս հոդվածով երեք եռամսյակի տվյալներով ծախսվել է 648
301 լարի։ 83 տոկոսն արված է: Ծիսական ծառայությունների համար ունենք
1700 լարի։ Սա նշանակում է միանվագ օգնություն պատերազմի վետերանների
և տեղահանվածների մահվան դեպքում։
9 ամսվա հաշվետվությունը մանրամասն կարող եք լսել այստեղ
՝
MarneuliFM · 2022 թվականի բյուջեի եռամսյա
հաշվետվություն
https://soundcloud.com/marneulifm/2022a?utm_source=clipboard&utm_campaign=wtshare&utm_medium=widget&utm_content=https%253A%252F%252Fsoundcloud.com%252Fmarneulifm%252F2022a
Նիստի ավարտին հանձնաժողովի անդամները Մայա Նավերյանից հետաքրքրվեցին,
թե արդյո՞ք բյուջեում ներառված է ավտոպարկի թարմացում։
Ֆինանսաբյուջետային ծառայության ղեկավարի պաշտոնակատարի խոսքով,
Մառնեուլիի քաղաքապետարանը հաջորդ տարվա համար նախատեսում է ձեռք
բերել 4 նոր ավտոբուս։
Նշենք, որ օրերս Մառնեուլիի քաղաքապետարանի քաղաքային խորհուրդը սկսել
է տեղեկատվություն հրապարակել հանձնաժողովների նիստերի մասին։ Ինչպես
նոյեմբերի 4-ին, Սակրեբուլոյի հասարակայնության, հասարակական
կազմակերպությունների և ԶԼՄ-ների հետ կապերի և գենդերային բաժնի պետ
Իա Էսեբուան «Ռադիո Մառնեուլ»-ին ասել է, որ հանձնաժողովի նիստերը
հրապարակելու և օրենքով սահմանված կարգով։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան