Մառնեուլիի քաղաքապետարանը ծրագրում է նոր տարվանից չորս նոր ավտոբուս գնել

2023 թվականին Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է չորս ավտոբուս գնել։



Այս մասին տեղեկությունը հայտարարվել է նոյեմբերի 7-ին՝ Մառնեուլիի 2022 թվականի բյուջեի 9-ամսյա հաշվետվության ներկայացման ժամանակ։ Այն բանից հետո, երբ սակրեբուլոյի անդամը քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Մայա Նավերյանիին հարցրեց, թե արդյո՞ք նախատեսվում է թարմացնել ավտոպարկը քաղաքապետարանի ողջ տարածքում։ Նավերյանի պարզաբանմամբ, մեքենաները ձեռք կբերվեն հաջորդ տարվա համար։

«Ավտոբուսները կլինեն նոր ժամանակակից դիզայնի։ Բացի այդ, մինչև տարեվերջ մենք նախատեսում ենք մաքրող միջոց ձեռք բերել կոյուղու հորերի համար»,- ասել է Մայա Նավերյանին։

Նախորդ տարի տեղական ինքնակառավարումը հինգ ավտոբուս է գնել՝ 1 մլն 498 հազար 500 լարիով։ Նույնքան տրանսպորտի գնումը 2020 թվականին ինքնակառավարմանն արժեցել է 1 մլն 311 հազար լարի։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google