2023 թվականին Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է չորս
ավտոբուս գնել։
Այս մասին տեղեկությունը հայտարարվել է նոյեմբերի 7-ին՝ Մառնեուլիի
2022 թվականի բյուջեի 9-ամսյա հաշվետվության ներկայացման ժամանակ։ Այն
բանից հետո, երբ սակրեբուլոյի անդամը քաղաքապետարանի
ֆինանսաբյուջետային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Մայա
Նավերյանիին հարցրեց, թե արդյո՞ք նախատեսվում է թարմացնել ավտոպարկը
քաղաքապետարանի ողջ տարածքում։ Նավերյանի պարզաբանմամբ, մեքենաները
ձեռք կբերվեն հաջորդ տարվա համար։
«
Ավտոբուսները կլինեն նոր ժամանակակից դիզայնի։ Բացի այդ,
մինչև տարեվերջ մենք նախատեսում ենք մաքրող միջոց ձեռք բերել կոյուղու
հորերի համար»,- ասել է Մայա Նավերյանին։
Նախորդ տարի տեղական ինքնակառավարումը հինգ ավտոբուս է գնել՝ 1 մլն
498 հազար 500 լարիով։ Նույնքան տրանսպորտի գնումը 2020 թվականին
ինքնակառավարմանն արժեցել է 1 մլն 311 հազար լարի։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան