Մառնեուլիի քաղաքապետարանի 8 աշխատակիցների վերապատրաստումն արժեցել է 715 լարի

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարման ութ աշխատակիցներ վերապատրաստվել են «Պետական գնումների պայմանագրի պատրաստման տեխնիկա» թեմայով։



Մառնեուլիի քաղաքապետարանը աշխատակիցների որակավորման բարձրացման հետ կապված ծառայությունների պարզեցված գնում է կնքել «Վրացական իրավաբանների ավագ դպրոց» ՍՊԸ-ի հետ։

«Դասընթացի թեմաներն են՝ պետական գնումների էությունը, պայմանագրի անհրաժեշտ պայմաններն ու կետերը, Ինչպես կնքել պայմանագիր, փոխկապակցվածություն մրցութային և մրցութային փաստաթղթերի հետ, մրցութային փաստաթղթերի վերանայում, պայմանագրի նախագիծ, (շուկայի հետազոտության առանձնահատկությունները) հարկային համակարգի պահանջները պետական գնումների հետ կապված, պարզեցված գնման և այլ օրինական միջոցներով պայմանագրի կնքում։ Ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկման եղանակները՝ ԱԱՀ-ի միացում, Վրաստանի ընդհանուր վարչական օրենսգրքի միացում գնումների հետ կապված, պետական գնման պայմանագրում պայմանագրի ապահովման բանկային երաշխիքը, դրա ներկայացման կարգն ու սկզբունքները». –այս մասին նշված է ետական գնումների մասին պայմանագրում։

Պարզեցված գնումների համաձայն՝ Մառնեուլիի քաղաքապետարանի երեք աշխատակիցներ վերապատրաստվել են հեռավար, իսկ հինգը՝ առերես՝ նոյեմբերի 5-ին։ 8 աշխատակիցների վերապատրաստումը ՏԻՄ-ի վրա արժեցել է 715 լարի։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google