Մառնեուլիի քաղաքապետարանն արդեն սկսել է պատրաստվել 2023թ
դիմավորելուն։
Համաձայն հայտարարված երեք մրցույթների՝ Ամանորին ՏԻՄ-ը հատկացրել է
360 650 լարի, քաղաքի լուսավորության համար՝ 199 900 լարի, արհեստական
տոնածառ գնելու համար՝ 65 600 լարի, միջոցառում կազմակերպելու
համար՝ 85 150 լարի։ Դեկտեմբերի 22-ին քաղաքապետարանը հայտարարել է
2023 թվականին Սուրբ Ծննդյան տոնածառի լուսավորման միջոցառման
կազմակերպման ծառայությունների գնման մրցույթ։
Մասնակցել ցանկացողները կարող են մասնակցել դեկտեմբերի 2-5-ն ընկած
ժամանակահատվածում։ Հաղթողը պարտավոր է աշխատանքները քաղաքապետարանի
գների աղյուսակին համապատասխան հանձնել 2022 թվականի դեկտեմբերի
18-ին։
Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ միջոցառման անցկացման պահանջները
ներառում են ՝
- Աղջիկների երգչախումբ, առնվազն 20 րոպեանոց ռեպերտուար
կենդանի կատարմամբ, Ամանորի թեմայով 5
ստեղծագործություն։
- Հաղորդավարներ՝ իգական սեռի 40-45 տարեկան, ցանկալի է
լրագրող, հեռուստահաղորդավար, պրոդյուսեր և համերգի հաղորդավար: Պետք
է ունենա նմանատիպ միջոցառումներ անցկացնելու փորձ։ Տղամարդ
40-45 տարեկան, Պետք է վարժ տիրապետի վրացերեն և ադրբեջաներեն
լեզուներին: Դերասան կամ ռեժիսոր լինելը ցանկալի է և պետք է
ունենա նմանատիպ միջոցառումներ ղեկավարելու փորձ։
- 2-2.30 ժամ բեմադրություն մանկական տարածքում, հայտնի
անիմացիոն ֆիլմերի կերպարներ, այդ թվում՝ 1 Ձմեռ պապ։ Ամանորյա
լույսերով, ձայնային տեխնիկայով և վարորդների սպասարկումով։ Ամսաթվերը
պետք է համաձայնեցվեն գնորդի հետ:
- Խառը քաղցրավենիք, բարձրորակ կոնֆետներ, թխվածքաբլիթներ և
հուշանվերային մինի խաղալիքներ։ Տեսականի և փաթեթավորման ձևավորում՝
գնորդի և այլոց հետ համաձայնեցված:
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան